News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի բնակիչը պնդում է, որ միայնակ հաղթել է 7-մետրանոց պիթոնին, հայտնում է Yahoo7 News–ը։

37-ամյա Ռոբերտ Նաբաբանի խոսքով՝ ինքը հսկա օձին հանդիպել էր արմավենու յուղի արտադրության պլանտացիայում, երբ  մոտոցիկլով տուն էր գնում։ Պիթոնը փակել էր 2 հետիոտների ճանապարհը, այդ պատճառով տղամարդը որոշել էր միջամտել եւ օգնել։

«Ես փորձում էի բռնել նրան, սակայն նա կծեց ձեռքս, եւ մենք դեռ երկար մենամարտում էինք»,– ասել է Նաբաբանը։ Տղամարդուն հաջողվել է սպանել օձին, բայց ստացած վնասվածքների պատճառով նրան հիվանդանոց են տեղափոխել։

Ոստիկանությունը, սակայն, կարծում է, որ իրադարձություններն այլ կերպ էին զարգացել։ «Նա հաճախ է պիթոններ որսացել»,– ասել է շրջանի ոստիկանապետը, որի խոսքով՝ տղամարդուն օգնել են ընկերները, որոնց նա զանգել էր օձը տեսնելուց հետո։ Հենց ընկերներն էլ սպանել էին օձին այն բանից հետո, երբ տղամարդուն հիվանդանոց էին տեղափոխել։ Դրանից հետո նրանք խորովել էին սողունին եւ կերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ