News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 26
USD
447.17
EUR
479.19
RUB
7.04
Տեսնել լրահոսը

Ընտանեկան բռնությունից պաշտպանությունն անհրաժեշտություն է։ Այս մասին հոկտեմբերի 5-ին՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության զոհերի պաշտպանության մասին» օրենքի նախագիծը հանրային քննարկումների դնելուց հետո կներկայացվի կառավարությանը, որից հետո նաև ԱԺ: 

Նա կտրականապես համաձայն չէ այն կարծիքին, թե օրինագիծը դեմ է հայկական ավանդական արժեքներին։ «Եթե դուք կարծում եք, որ կանանց, երեխաներին եւ ծերերին ընտանիքում ծեծելը նորմալ է, ապա ես այդպես չեմ համարում։ Դրանում հայկական ոչինչ չկա։ Հայկական արժեքը ընտանիքի նկատմամբ հարգանքն է»,– ասել է Հարությունյանը։

Վերջին տարիներին ընտանեկան բռնության տարածվածությունը եւ դրա ծանր հետեւանքներն ավելի եւ ավելի մտահոգիչ են դառնում: Միայն պաշտոնական վիճակագրության համաձայն ` 2016թ. 8 ամիսների ընթացքում գրանցվել է կանանց դեմ ընտանեկան բռնության 452, 2015թ.` 784, 2014 թ.՝ 575, 2013թ.՝ շուրջ 500, 2012թ.ին՝ 625 միջադեպ: Ավելին, ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը: Բացի այդ, 2015 թվականի միայն առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ, որոնցից 47 տոկոսը գործադրվել է ընտանիքի անդամի կողմից: Միեւնույն ժամանակ, հարկ է ընդգծել, որ ընտանեկան բռնությանը հատուկ է լատենտայնության բարձր մակարդակը, ինչը նշանակում է, որ ընտանեկան բռնության իրական պատկերն էլ ավելի մտահոգիչ է: Մասնավորապես, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում ընտանեկան բռնությունն ավելի տարածված է (օրինակ՝ ԵԱՀԿ օժանդակությամբ «Պրոակտիվ հասարակություն» ՀԿ-ի կողմից անցկացված հարցման համաձայն՝ հարցվողների 59.6 տոկոսը իրենց կյանքի ընթացքում ենթարկվել է ընտանեկան բռնության, իսկ հասարակական կազմակերպությունների տվյալների համաձայն՝ 2010-2015 թվականների ընթացքում ընտանեկան բռնության արդյունքում սպանվել է 30 կին

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ