News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը չնայած ներկա է գտնվել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի եւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, սակայն պնդում է, որ ոչինչ չի տեսել:

NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասել է, թե մինչեւ դեպքի վայր է հասել, արդեն ամեն ինչ ավարտված էր: Մենք տեղեկացանք, որ դեպքի ժամանակ Ազիզյանը մեկի հետ զրուցելիս է եղել:

Ըստ ականատեսների, Գեղամյանը Փաշինյանին տեսնելով կանչել է, ապա հորդորել, որ իր անունը չհոլովի ԱԺ դահլիճում: Փաշինյանը Գեղամյանին արգելել է իր հետ խոսել նման տոնով, ինչից հետո Գեղամյանը բռունցքով հարվածել է Փաշինյանի դեմքին: Վերջինս էլ փոխադարձ հարվածով պատասխանել է: Նրանց բաժանել են Ազիզյանն ու նրա զրուցակիցը:

Ավելի ուշ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ գրառմամբ: Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել ԱԺ միջանցքում՝ բուֆետի մուտքի հատվածում, որտեղ տեսախցիկ չկա:

Տպել
Ամենաշատ