News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 24
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովը վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին կողմ քվեարկեցին 87, դեմ՝ 7 պատգամավոր: Դեմ քվեարկողները «Ելք» խմբակցության պատգամավորներն էին:

Միացյալ զորքերի կազմը որոշում են լիազոր մարմինները, որոնք, ըստ համաձայնագրի, երկու երկրների պաշտպանության նախարարություններն են: Լիազորված մարմինները ռազմաքաղաքական իրավիճակի համապատասխան վերլուծության եւ համաձայնեցված եզրահանգումների հիման վրա, հաշվի առնելով հնարավոր սպառնալիքների ուղղվածությունը եւ զորքերի կիրառման ընդհանուր մտահաղացումը, տալիս են իրավիճակի գնահատականը:

Լիազորված մարմինները մշակում, համաձայնեցնում եւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների հաստատմանն են ներկայացնում միացյալ խմբավորման կիրառման պլանավորման առաջարկությունները, փաստաթղթերի ցանկը եւ բովանդակությունը, դրանց մշակման եւ գործունեության մեջ դնելու կարգը: Միացյալ խմբավորման կիրառման համատեղ պլանավորում իրականացվում է նախապես՝ խաղաղ պայմաններում երկու երկրների զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների հաստատած ընդհանուր մտահղացմանը համապատասխան:

Միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում եւ ազատում է ՀՀ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարի հետ: «Խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի եւ պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին կամ կողմերի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության  Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին:

Ռուսաստանը 2017 թ. հուլիսին վավերացրել է համաձայնագիրը եւ ավարտել ներպետական գործընթացները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Ռուսաստանը Հայաստանին «դեղին քարտ» ցույց տվեց. փորձագետ
Դրանով նախազգուշացնելով իր դժգոհության մասին այն քաղաքականությունից, որը Երեւանը վարում է իր արեւմտյան գործընկերների հետ…
Հայաստանում ՀՌՕ ՄիԳ-29-ի օդաչուները օդային թիրախի ուսումնական որսում են իրականացրել
Մարզումների ժամանակ օդաչուները զույգերով եւ օղակներով օդում գործողություններ են մշակել արագընթաց թիրախները որսալու բարդ պիլոտավորման տարրերով…
Ռուսաստանը Հայաստանի առաջին դաշնակիցն է. Էդուարդ Շարմազանով
Հայաստանին ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերություններն են կապում, իսկ Ռուսաստանի, ՀԱՊԿ եւ ԵՏՄ երկրների հետ՝ դաշնակցային…
Ռուսաստանը Հայաստանից հեռանում է . Ազատ Արշակյան
Նա դա անում է ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ, որից հետո վակուում առաջացավ, որը լցրեց Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիան…
Այլ ձեւաչափով համաձայնությունները չպետք է խախտեն պարտավորությունները ՌԴ-ի հետ. Կարասինը՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին
Մեր հարեւանները ինքնիշխան պետություններ են, դա վերաբերում է նաեւ ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ-երկրներին…
Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել Վլադիմիր Պուտինին առաջիկա ընտրություններում
Ոչ ոք կասկածներ չունի Ձեր հաջողության մեջ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news