News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ելք» խմբակցությունը հետեւողական է լինելու, որպեսզի անպայման բոլոր եղած ընթացակարգերը գործեն, հանձնաժողով ձեւավորվի  եւ քննարկվի Արտաշես Գեղամյանի պահվածքը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքը:

«Պառլամենտը խոսելու վայր է, և հիմա եթե խոսելու վայրում մարդիկ չունեն փաստարկներ խոսելու համար ու դիմում են բռնությանը, բռունցքներին, դա ցիվիլ չէ: Եթե ցիվիլ մարդն իրեն այդպես է պահում, բայց ոչ ցիվիլների՞ց ինչ ակնկալենք: Ամենածայրահեղ ձեւով մենք դատապարտում ենք այս պահվածքը»,-հայտարարեց Մարուքյանը:

Նա նկատեց, որ եթե ՀՀԿ խմբակցությունը չի դատապարտում իր պատգամավորի պահվածքը, դա նշանակում է՝ խրախուսում է «վայրենի, ոչ քաղաքակիրթ, խորհրդարանական վարքուբարքը, անհարիր պահվածքը»։

«Կամ էդ մեծամասնությունը խրախուսո՞ւմ է բռնությունը, չի դատապարտում, կամ ո՞ւմ է ուզում ցույց տա, թե տեսեք, մեր փաստարկները լավը չէին, բայց բռունցքներով կծեծենք: Ռուսաստանի՞ն էին ուզում ցույց տային, իրենց շեֆերի՞ն, որտե՞ղ էին ուզում այդ թեման ծախեին»,- ասաց Մարուքյանը:

Դիտարկմանը, որ Գեղամյանն ասել է, թե չի հարվածել, Է.Մարուքյանը պատասխանեց, որ ինքը Նիկոլ Փաշինյանին է հավատում, ոչ թե Գեղամյանին. «Մենք մանրամասն գիտենք` ինչ է տեղի ունեցել: Գեղամյանը մոտեցել է, ասել է՝ անունս չտաս, Փաշինյանն էլ ասել է, որ սա խորհրդարան է, բոլորի անունն էլ պետք է տալ, եւ Գեղամյանը սկսել է հարվածել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
Ներկայացնելով փաստ 77-ը, հայտարարեց, որ Արարատյան դաշտում իրականացվել են 13 խորքային հորերի...
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական...
«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը
ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է...
«Ժողովուրդ». Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար դիմել էր...
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Հրապարակ». ՔՊ-ում վախ են «բռնում»
Ֆրակցիայի մեր աղբյուրն անկեղծացավ, որ վերջին շրջանում՝ Տավուշի թեմայից հետո, հանրային վերաբերմունքը...
Ամենաշատ