News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է ֆրանսիական երեք ինժեներական ընկերությունների ներկայացուցիչների, ովքեր ժամանել են Հայաստան` մասնակցելու հայ-ֆրանսիական գործարար համաժողովին։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը, ողջունելով հյուրերին, պատրաստակամություն հայտնեց երկկողմ գործակցության` նախարարության ենթակայության տարբեր ոլորտներում։

Նա նշեց, որ պատրաստ է աջակցել բոլոր նախաձեռնություններում, որոնք կնպաստեն երկու երկրների միջեւ ինժեներական ոլորտի համագործակցությանն ու առաջխաղացմանը։

Ֆրանսիական ինժեներական ընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար։ Նրանք ներկայացրին իրենց գործունեության ուղղություններն ու մասնագիտացումը, իրականացրած նախագծերը։

Մետաղական կամուրջների շինարարության, ենթակառուցվածքների բարելավման ոլորտում մասնագիտացած ընկերության ներկայացուցչի հետ քննարկվեց նրանց փորձը Հայաստանում ներդնելու հնարավորությունը։

Նախարարը ներկայացրեց «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը», դրանում ներառված անհրաժեշտ ենթակառուցվածքները, քննարկվեցին համատեղ աշխատելու հեռանկարները։

Հանդիպմանը ներկա մյուս ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր մասնագիտացած են տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության, ճոպանուղիների կառուցման ոլորտներում, քննարկվեցին գործակցության հնարավոր ուղղությունները եւ երկկողմ հետաքրքրությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ուզում են, որ ռուսական բազաները այստեղից հանվեն, եւ հետո բացվի «միջին միջանցք» կոչվածը. քաղաքագետ
Արեւմուտքը մեզ գումար չի տվել, միայն խոստացել է, իսկ խոստումը դեռ ոչինչ չի...
Ամենաշատ