News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ներկայացուցիչների  պալատը որոշում է ընդունել իրավապահ մարմիններին ավելի շատ հնարավորություն տալ ծերերի նկատմամբ հանցագործությունների կանխման համար: Պալատի անդամները քվեարկել են  ծերերի նկատմամբ վատ վերաբերմունքի կանխման եւ նրանց պաշտպանության մասին օրենքի օգտին: Հաջորդ փուլը կլինի նախագահ Թրամփի կողմից օրենքի ստորագրումը, հաղորդում է USA.one-ը:

Օրինագծում ասվում է, որ յուրաքանչյուր դաշնային շրջանում կնշանակվի դատախազի մեկ օգնական, որ կզբաղվի ծերերի նկատմամբ բռնությունների վերաբերյալ իրավաբանական խորհրդատվությամբ, կհարուցի քրեական գործեր եւ կապահովի տվյալների հավաքագրում: Օրինագծի եւս մեկ հոդված նախատեսում է տուգանքի բարձրացում նրանց համար, ովքեր հեռախոսի, էլեկտրոնային փոստի միջոցով զբաղվում առեւտրային խաբեություններով եւ հարստանում են ծերերի հաշվին: Դատարանում նման խաբեության հաստատման դեպքում, հանցագործները ստիպված կլինեն  հանձնել ցանկացած սեփականություն, կամ խաբեությունից ստացված եկամուտները օրենքի սահմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ