News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը նվազեցրել է անշարժ գույքի գրավով վարկերի տոկոսադրույքների առավելագույն շեմը եւ բարելավել վարկավորման պայմանները: ՀՀ դրամով սպառողական վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանվել է 14.25-19.95% առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի առկայության, 14.25-17.75%` եկամուտների վերլուծությամբ: Էքսպրես վերանորոգման ԱՄՆ դոլարով վարկերինը` 12.75-17.95% առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի առկայության, 12.75-15.25` եկամուտների վերլուծությամբ, եվրոյով վարկերի դեպքում` 12-14.95%, 12-13.45% համապատասխանաբար:

Ըստ բարելավված պայմանների այժմ հնարավոր է ստանալ մինչեւ 40 մլն. ՀՀ դրամ, 80,000 ԱՄՆ դոլար եւ 70,000 եվրո վարկ:

«Նախկինում Բանկը վարկերը տրամադրում էր առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի առկայության, որը անշարժ գույքի գրավով վարկերի ամենամեծ առավելություններից էր: Այժմ մենք հնարավորություն ենք տալիս մեր հաճախորդներին ստանալ վարկը նաեւ եկամուտների վերլուծությամբ՝ ավելի ցածր տոկոսադրույքներով: Բարելավվել են վարկի վերանայման պայմանները, ինչպես նաեւ սահմանվել են պայմաններ վերաֆինանսավորման համար: Մասնավորապես, այլ բանկից կամ վարկային կազմակերպությունից վարկի տեղափոխման դեպքում տոկոսադրույքը կարող է սահմանվել 0.5-1 տոկոսային կետով ցածր, իսկ առավելագույն գումարը՝ մինչեւ պայմանագրային գումարի 120%: Ավելին, վարկավորման պայմաններով նախատեսվում է գույքի վնասի եւ վարկառուի՝ դժբախտ պատահարի հետեւանքով կյանքի եւ աշխատունակության կորստի ապահովագրություն, որի փոխհատուցումը պատահարի դեպքում ստանում է անմիջապես վարկառուն», - նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Հիշեցնենք նաեւ, որ Արդշինբանկի անշարժ գույքի գրավով վարկերը հնարավորություն են տալիս ստանալու 5% հետվճար (cash-back) ` ժամանակացույցով մարված տոկոսագումարից:

Անշարժ գույքի գրավով ապահովված վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ, զանգահարելով (012)222222 հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ