News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մյանմարի գեղեցկության թագուհի Շվի Ին Սին հայտարարել է, որ իրեն զրկել են տիտղոսից  այն բանից հետո, երբ ինքը  մուսուլման ռոհինջա գրոհայիններին մեղադրել է ահաբեկչության եւ բռնության մեջ, հաղորդում է The Independent-ը:

Անցած շաբաթ Շվի Ին Սին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որում ասում էր, որ ռոհինջա զինյալներն անմեղ բնակչությանը բռնության են ենթարկում:

Մրցույթի մասնակիցները հաստատում են, որ աղջկանից հետ են վերցրել թագը, սակայն ժխտում են, որ դա ինչ-որ կերպով կապված է հոլովակի հետ:

Շվի Ին Սին խախտել է կնքված պայմանագիրը՝ «ցուցաբերելով մրցույթին ոչ հարիր վարք»,   մերժել է իր կրթության մասին վկայական  ներկայացնել եւ չի պատրաստվել դեպի Վիետնամ նախատեսված ուղեւորությանը:

Մյանմայի հարավային Ռաքհայն նահանգում, որտեղ բնակվում են ռոհինջա ազգության  մուսուլմաններ, իրավիճակը կտրուկ սրվել էր օգոստոսի 25-ին, երբ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակը» ոստիկանության 30 հենակետերի վրա հարձակում էր գործել, որի արդյունքում 414 մարդ  էր զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ