News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը


Հանրապետական խմբակցությունում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, հանդիպում է կազմակերպվել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Հանրապետական խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի հետ, որոնց միջեւ այսօր ծեծկռտուք էր տեղի ունեցել: Այս մասին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Ես մի բան կարող եմ ասել՝ ցանկացած ոչ կոռեկտ պահվածք պառլամենտի դահլիճում, պառլամենտի դահլիճից դուրս պատգամավորների կողմից՝ անկախ նրանից, թե որ խմբակցության անդամ, են, բռունցքներով խնդիր լուծելու ցանկացած արարք, որը դուրս է պատգամավորի էթիկայի սահմաններից, ես չեմ ընդունում», - ասաց Շարմազանովը։

Սա հենց այդ դե՞պքն է, հարցին էլ արձագանքեց. «Դատեք ինքներդ: Եթե կարծում եք, որ նման դեպքը էթիկայի ձեր ընկալումների մեջ տեղավորվում է, ապա այդ դեպքը չէ»:

Շարմազանովն ասաց, որ ինքը որպես ԱԺ փոխնախագահ, շահագրգռված է, որ նման դեպքեր խորհրդարանում չկրկնվեն։ Նա հստակ պատասխան չտվեց, թե արդյոք եղել է բռունցքներով հարված Գեղամյանի կողմից. «Ես դատավոր չեմ, եթե խոսքերը ոչ կոռեկտ բառապաշարով են, դա էլ է անթույլատրելի»:

Հարցին, թե ի՞նչ են Հանրապետական խմբակցությունում խոսել Փաշինյանի և Գեղամյանի հետ, Շարմազանովը չպատասխանեց՝ ասելով, որ իրենք գործընկերներով կարող են շատ բան խոսել, բայց կարիք չկա դա հրապարակել:

«Ես, որպես կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ, շատ պարզ, հանրամատչելի ասում եմ՝ պառլամենտում պառլամենտականների կողմից, պառլամենտի դահլիճում և դահլիճից դուրս լրագրողների, քաղաքացիների նկատմամբ ոչ էթիկայի սահմաններում, ոչ կոռեկտ պահվածք, բռունցքներով հարցերը լուծելն ու անձնական վիրավորանքներ հնչեցնելը ինձ համար անթույլատրելի է՝ անկախ նրանից, թե հեղինակը ինչ կուսակցության ներկայացուցիչ է», - ընդգծեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մի խփեք, մի արեք». ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ քաշքշում ու գետնին են տապալում բերման ենթարկվածներին (վիդեո)
Անհնազանդության ակցիաների ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներին ոստիկանություն Նոր Նորքի բաժնի մոտ անհամաչափ ուժ են կիրառել…
Լուսանկարի ոստիկանը բոլորի աչքի առաջ կոտրել է քաղաքացի Մհեր Ստեփանյանի ձեռքը. Մակինյան (ֆոտո)
Քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց...
Մոսկովյան փողոցում իրավիճակը լարվեց, հրմշտոց սկսվեց
Երեւանի մոսկովյան փողոցում անհնազանդության ակցիա իրականացնողների եւ կարմիրբերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեց, ոստիկանները սկսեցին ուժով...
Ապօրինի ձերբակալել են «Հայրենիք» կուսակցության անդամներին և բազմաթիվ քաղաքացիների․ Արսեն Բաբայան
Մաշտոցի պողոտայում (Փակ շուկա) պատռվեց Պարեկային ծառայության միֆը…
Երևանը կանգնած է․ ավելի քան 50 փողոց այս պահին փակ է․ Իշխան Սաղաթելյան (վիդեո)
Երևանում շատ հաճելի, արևոտ և հաղթական տրամադրություն է։ Սիրելի քաղաքացիներ, իջեք փողոց, միացեք ձեր քույրերին ու եղբայրներին...
Արմեն Աշոտյանը բերման է ենթարկվել
Թարմացում՝ Էրեբունի բաժանմունքում եմ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ