News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Շուտով կանցկացվեն Երեւանի հիմնադրման տարեդարձին նվիրված «Էրեբունի-Երեւան» ավանդական միջոցառումները: Թվում է, թե ինչ կապ կարող է լինել այս տոնի եւ Բեռլինի թանգարաններից մեկի միջեւ:

Նախ նշենք, որ Շպրեե գետի կղզու վրա տեղակայված թանգարանն ունի Եվրոպայի ամենամեծ հավաքածուներից մեկը: Այստեղ ներկայացված են Հին աշխարհի էքսպոնատները, խեթերի, ասորիների, բաբելոնցիների եւ Առաջավոր Ասիայի այլ ազգերի արվեստի ստեղծագործությունները:

Ցավոք, հավաքածուի մարգարիտը՝ Պերգամոնի զոհասեղանը (Օլիմպոսի աստվածների եւ հսկաների մենամարտի պատկերով) վերանորոգման պատճառով, փակ է:

Սակայն կան նաեւ այլ էքսպոնատներ, որոնք կհետաքրքրեն այցելուներին, այդ թվում Հայաստանի զբոսաշրջիկներին: Դա Ուրարտուին նվիրված սրահն է:

Տարածքը համեմատաբար մեծ չէ: Այստեղ լուսավորված ինֆորմացիոն ստենդից բացի կան նաեւ Ուրարտուի թագավորների սեպագիր արձանագրությունները:

Մոտավորապես մ․թ․ա․ 810-785-80-ականներին թվագրվող ժայռի բեկորի վրա փորագրված արձանագրությունը գերմաներենից թարգմանաբար պատմում է ուրարտացիների կողմից Լուխիունի քաղաքի գրավման մասին, որը գտնվել է Արարատի հյուսիսային մասում:

Մենուան՝ Իշպուինի թագավորի որդին, ասում է, որ գրավելով Լուխիունին, քաղաքին պարտադրել է տուրք վճարել: Արձանագրությունն ավարտվում է այն վնասելու դեպքում աստվածների սարսափելի պատժի մասին ավանդական խոսքերով: Նշենք, որ ուրարտացիներն այստեղ սահմանապահ ամրոց են կառուցել, որն անվանել են Մենուայի անունով՝ Մենուախինիլի:

Միջնադարում Մենուախինիլիի տեղում հայկական Ցոլակերտ քաղաքն է հիմնադրվել:

Քաղաքն Արեւելյան Հայաստանի որոշ շրջանների հետ Կարսի պայմանագրով անցել է Թուրքիային: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news