News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին երբեք չի սպառնացել հրաժարական տալը, եւ NBC հեռուստաընկերությանը մեղադրել է թյուր տեղեկություններ տարածելու համար:

Չորեքշաբթի NBC հետուստաընկերությունը հայտնել էր, որ Թիլերսոնը կոպիտ է արտահայտվել Թրամփի մասին եւ պատրաստվում էր լքել իր պաշտոնը ամռանը, սակայն մնացել է փոխնախագահ Մայք Փենսի հորդորներից հետո: Թիլերսոնը հերքել է այդ տեղեկությունը եւ հայտնել, որ շարունակում է «հավատարիմ մնալ նախագահին», իսկ Թրամփը հեռուստաընկերությանը մեղադրել է սուտ տեղեկությունների տարածման համար եւ պահանջել ներողություն խնդրել: «Ռեքս Թիլերսոնին երբեք չի սպառնացել հրաժարականը: Դա NBC News –ի սուտ տեղեկությունն է: Վատ նորություններ եւ հեռարձակման ցածր մակարդակ: Ոչ մի հաստատում իմ կողմից»,-գրել է Թրամփն իր Twitter-ի էջում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ