News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա զարդերի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը` ՀՀ քննչական կոմիտեի քննիչը անփույթ վերաբերմունք է դրսեւորել ծառայության նկատմամբ, որի հետեւանքով տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերով ոսկյա զարդերի հափշտակություն:

Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնի ավագ քննիչ Դավիթ Շահբազյանը որպես քննչական խմբի ղեկավար վարույթ է ընդունել նույն մարզի բնակիչ, անհատ ձեռնարկատեր Համբարձում Հարությունյանի վաճառասրահից ավազակային հարձակմամբ ոսկյա զարդերի հափշտակության փաստով հարուցված քրեական գործը: Նախաքննության ընթացքում հիշյալ քննիչը, համալիր փորձաքննություն կատարելու նպատակով, փորձագետներին է տրամադրել կասկածյալի անձնական խուզարկությամբ եւ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված 203 հատ ոսկյա զարդերը: Այնուհետեւ Դ. Շահբազյանն անձամբ ստացել է փորձաքննության եզրակացությունը եւ ընդհանուր` 9.005.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերը, որոնք ճանաչվել են քրեական գործով իրեղեն ապացույց: Հաշվի առնելով, որ զննման գործողությունների ավարտից հետո նշված իրեղեն ապացույցները քրեական գործի համար նշանակություն չեն ունեցել, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների, քննիչ Դ. Շահբազյանը պարտավոր էր դրանք ի պահ հանձնել պետական բանկի հիմնարկներին, ինչը չի կատարել: Ծառայության նկատմամբ քննիչի դրսեւորած անփույթ վերաբերմունքի հետեւանքով քննությամբ դեռեւս չպարզված հանգամանքներում վերը նշված 203 ոսկյա զարդերից 154-ը /7.232.000 ՀՀ դրամ արժողությամբ/ հափշտակվել են, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ. էական վնաս է պատճառվել հասարակության ու պետության օրինական շահերին` հեղինակազրկվել է իրավապահ համակարգը, առանձնապես խոշոր չափերով վնաս է պատճառվել ձեռնարկատեր Հ. Հարությունյանի իրավունքներին եւ օրինական շահերին:

Հիշյալ արարքի համար Դավիթ Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Դ. Շահբազյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ