News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 21
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ճարտարապետական եւ քաղաքային պլանավորման ֆակուլտետի դեկան Հաշիմ Սարկիսին եւ քաղաքային պլանավորման մասնագետ, պրոֆեսոր Բրենթ Ռայանին:

Հանդիպմանը քննարկվել են Գյումրիի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: MIT-ի մասնագետները նշել են, որ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով ճանաչողական այցով ժամանել են Հայաստան՝ Գյումրիի հնարավորություններին  ծանոթանալու եւ քաղաքի զարգացումը խթանելուն ուղղված նորարարական մոտեցումներ մշակելու նպատակով։

Կարեն Կարապետյանը ներկայացրել է քաղաքի զարգացման իր տեսլականը՝ ընդգծելով, որ Գյումրին ունի Հայաստանի այցեքարտերից մեկը դառնալու համար անհրաժեշտ ներուժ, եւ նպատակային աշխատելու դեպքում կարելի է ցանկալի արդյունքի հասնել, փոխել քաղաքի տրամադրությունն ու մթնոլորտը: Վարչապետը ողջունել է MIT-ի ներկայացուցիչների այցը Հայաստան եւ առաջարկել համատեղ աշխատանքի հետագա քայլերը քննարկել Հայաստանի զարգացման հիմնադրամի ու Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մասնագետների հետ՝ նշելով, որ կառավարությունը պատրաստ է երկարաժամկետ արդյունավետ համագործակցության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փորձագետները նշել են սմարթֆոնների համար առավել վտանգավոր հավելվածները
Անտիռեյթինգի ցուցակում հայտնված ծրագրերի մեծամասնությունում նկատվել են տվյալների արտահոսք կամ այլ կասկածելի գործողություններ․․․
Facebook-ը եւ Twitter-ը Google-ի եւ Microsoft-ի հետ համատեղ նախագիծ են գործարկել
Նախագծի նպատակն է մի ծառայությունից մյուսը տվյալների փոխանցելիության ապահովումը…
Սինգապուրում հաքերները գողացել են 1,5 մլն մարդու անձնական տվյալները
Հաքերները գողացել են 1,5 մլն մարդկանց տվյալները, այդ թվում՝ վարչապետի եւ մի քանի նախարարների…
Չինաստանը կսկսի գերարագ վակուումային փոխադրումների ուղիների ստեղծումը
Ուղեւորների եւ բեռների գերարագ տեղափոխության նոր տեսակը Չինաստանի իշխանություններին թույլ կտա լուծել շատ կենսական հարցեր…
Instagram-ը հետեւորդներին ջնջելու նոր հնարավորություններ է փորձարկում
Այժմ նրանցից կպահանջվի ընդամենը սեղմել «Ջնջել հետեւորդին» կոճակը, ընդ որում հակառակ կողմը այս մասին չի իմանա․․․
iPhone-ը մարդկանց ավելի գրավիչ է դարձնո՞ւմ հակառակ սեռի համար
Պարզվել է, որ iPhone-ի օգտատերերը ավելի գրավիչ են համարվում, քան Android-ի օգտատերերը․․․
Ամենաշատ
Partner news