News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը


Մոսկվայում սպանվել է գործարար Արսեն Փափազյանը։ Նրան հիվանդանոց էին տեղափոխել հարձակումից հետո։ Փափազյանին վիրավորել էին հրազենից՝  2 անգամ կրակելով կրծքավանդակին ու վնասելով թոքը։

ՌԲԿ–ն հայտնում է, որ Մոսկվայի կենտրոնում հարձակում են գործել Վորոնեժի մարզի Հանրային պալատի անդամ, «Անի»  քրիստոնեա–մշակութային ՀԿ նախագահ Արսեն Փափազյանի վրա։ 15։30-ին անհայտ անձը մի քանի անգամ կրակել էր նրա ուղղությամբ։

Մեկ այլ աղբյուրը հայտնում է, որ Փափազյանի վրա 4 անգամ են կրակել։ Որպես գերակա վարկած է դիտարկվում պատվերով սպանությունը։

Իրավապահ մարմիններում «Զվեզդա»–ի աղբյուրը հայտնել է, որ տղամարդը ազդեցիկ գործարար Արսեն Փափազյանն է։ Նա զբաղվում էր շինարարությամբ, ակտիվ մասնակցում հայկական սփյուռքի կյանքին, գումարներ նվիրաբերում բարեգործական նպատակներով։

Բաց աղբյուրների տեղեկություններով՝ Փափազյանը Վորոնեժում էր գործում եւ ղեկավարում էր տեղի հայկական համայնքը։ Նա ղեկավարում էր ձեռնարկությունը, որն Ուկրաինայում շինարարական օբյեկտների համար մրցույթներ էր շահում։

«Կոմերսանտ» թերթը 2006-ին Փափազյանին «Վորոնեժի մարզի հայկական համայնքի առաջնորդ» էր անվանել։ Թերթի տեղեկություններով՝ Փափազյանն այնտեղ բնակություն էր հաստատել 1998–ից եւ դրանից հետո ոչ միայն բիզնես էր դրել, այլ նաեւ հասարակական գործչի կարիերա էր սկսել։ Փափազյանը «ԱՍՊ Տրանսստրոյ» ընկերության համասեփականատերն է, որը զբաղվում է ասֆալտապատման աշխատանքներով։

Նրան էին պատկանում նաեւ VIP դասի «Ժոզեֆինա» համալիրն ու «Նոյյան տապան», «Գարուն» սրճարանները։ Նա ղեկավարում էր նաեւ Քիգբոքսինգի տեղական ֆեդերացիան։ Թերթը նաեւ գրել է, որ Փափազյանին 2006–ին մերժել էին ՌԴ–ում ժամանակավոր կեցության իրավունք տրամադրել։

Ուկրաինական «Նաշե դենգի» պարբերականը 2013–ին գրում էր, որ Փափազյանը Օդեսայի գրանցում ունի, իսկ նրան պատկանող «ԱՍՊ Տրանսստրոյը» 2012 թվականին վերագրանցվել է Արթուր Հարությունյանի անունով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ձերբակալվել է «օրենքով գող» Արսեն Երեւանսկին․ նրան ցանկանում են արտահանձնել Ռուսաստան
Ռուսաստանում հարուցված քրեական գործի հիման վրա հայտարարվել է…
Վետերան եւ փորձագետ ադրբեջանցին, պարզվել է, մարդասպան է
Նշվում է, որ Բայրամովը պատերազմի վետերան է եւ հանրության շրջանում հայտնի է եղել որպես ռազմական փորձագետ․․․
Ռուսաստանում մարդասպաններին պարտավորեցրել են վճարել իրենց զոհերի հուղարկավորության եւ հոգեհանգստի համար
Նշվում է, որ համապատասխան որոշումը կայացվել է ծեծկռտուքի ժամանակ սպանված երիտասարդի մոր վճռաբեկ բողոքի ․․․
Իտալիայի ֆինանսական գվարդիան բռնագանձել է Հայաստան ուղարկվող 2 734 կիլոգրամ կոկաին
Բռնագանձվել է Հայաստան ուղարկվող կոկաինի մեծ քանակություն...
ՌԴ Կուրգանի շրջանում մոլեգնում են հրդեհները․ կան զոհեր
Քննության տվյալներով, հրդեհի տարածումը հնարավոր է դարձել պատասխանատու պաշտոնյա անձանց կողմից հնարավոր անփութության պատճառով
Իրանի ոստիկանությունըտոննայից ավելի թմրանյութ է առգրավել Սիստան և Բելոըջիստանում
Ջալիլյանը շաբաթ հայտարարել է, որ հարավարևելյան նահանգի ոստիկաններին հաջողվել է նահանգում բացահայտել  թմրավաճառների զինված ավազակախմբին
Ամենաշատ