News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Վրաց պատրիարքարանում հայ եւ վրացի հոգեւորականների ու աշխարհիկ պաշտոնյաների մասնակցությմաբ քննարկում է տեղի ունեցել, որի ընթացքում որոշվել է աշխատանքային խումբ ստեղծել եւ Գումբուրդոյի բնակիչների հետ քննարկել գյուղի եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը:

Հանդիպմանը մասնակցել են Վիրահայոց թեմի հոգեւոր առաջնորդ գերաշնորհ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Սամցխե-Ջավախք եւ Ծալկա տարածաշրջանի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանը, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը,Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Վրաստանի Հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության փոխնախարար Պետրե Կանկավան:

NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը ասաց, որ հանդիպման ընթացքում որոշվել է աշխատանքային խումբ ստեղծել, որի կազմում կլինեն Վրաց Ուղղափառ եկեղեցու, Վիրահայոց թեմի, Ախալքալաքի տեղական իշխանության, Վրաստանի հուշարձանների պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եւ Գումբուրդո գյուղից ընտրված ներկայացուցչական կազմ:

Պատրիարքարանում տեղի ունեցած քննարկումների արդյունքները ներկայացվել է Գումբուրդո գյուղի բնակչությանը, որոնք դեմ չեն կայացրած որոշմանը:

Տեր Տաթեւը քահանան նշեց, որ Գումբորդոյի եկեղեցին հայկական եկեղեցի չի համարվում եւ մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե այն հայկական եկեղեցի է, սխալ են. «Մենք երբեք չենք ասել, որ այս եկեղեցին առաքելական եկեղեցի է, այն սեփականաշնորհած տարածքում է եւ համարվում է իրենց պատմամշակութային ժառանգությունը»:

Հիշեցնենք, որ Ջավախքում սեպտեմբերի 30-ի առավոտյան բախումներ են եղել Գումբուրդո քաղաքի բնակիչների եւ ոստիկանների միջեւ: Բնակիչները ցանկացել են X դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, քանի որ այնտեղ թաղված են իրենց նախնիների ոսկորները: Ոստիկանները նրանց ներս չեն թողել՝ ասելով, որ ունեն համապտասխան հրաման: Իրավիճակը թեժացել է, դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության զորքերը: Ոստիկաններն օդ են կրակել եւ մահակներով ծեծել տեղի հայ բնակիչներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց
Առավոտյան ժամերգություն Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում…
Եկեղեցին ԿԳՄՍ–ից  ակնկալում է, որ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի պահպանման հարցում գտնվեն ընդունելի լուծումներ
Կաթողիկոսը ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել է Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող հարցեր...
Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի. Բագրատ Սրբազան
Այդպիսիների մասին․ դեռ Ա դարում մեր հայրապետներից Պողիկարպոսին մոտենում է աղանդավոր, այդ բեմերից հպարտացող, այդ ժամանակվա ամենահայտնի...
Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու. Դուք Ձեր մարմիններն եք մեծացնում՝ երկիրը փոքրացնելով.Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ…
Գարեգին Բ-ն ընդգծել է այն ջանքերը, որ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը ներդրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին...
Գարեգին Բ-ն նոր նշանակումեր է արել
Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը սույն թվականի ապրիլի 1-ից ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում...
Ամենաշատ