News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ռուբեն Հայրապետյանն այս տարիներին շատ-շատ մեծ բան է արել հայկական ֆուտբոլի համար։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Լեհաստանի հավաքականից Հայաստանի կրած խոշոր հաշվով պարտությունը։

«Երբ Հայաստանի հավաքականը հաղթանակներ էր տոնում, ինչպես այսօր քննադատում եք Հայրապետյանին, գոնե այն ժամանակ էլ կարող էիք ասել՝ կեցցե՛ Հայրապետյանը։

Եթե այն ժամանակ չեք ասել՝ ապրի Հայրապետյանը, ուրեմն այսօր էլ մի ասեք։

Հայրապետյանն այսօր անում է ամեն ինչ՝ պատանեկան ֆուտբոլը զարգացնելու համար»,- ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով, ունենք այն, ինչ ունենք։ «Ես լավատես եմ, կունենանք լավ արդյունքներ։

Բրազիլիայի պես թիմն էլ Գերմանիայից 7:1 հաշվով պարտություն կրեց, բայց ոչ ոք Բրազիլիայում չէր քննադատում»,- փորձել է կուսակցին աջակցել Շարմազանովը։

Նշենք, որ Հայաստանի հավաքականն այսօր 1:6 հաշվով խայտառակ պարտություն է կրել Լեհաստանի հավաքականից Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում։ 

Տպել
Ամենաշատ