News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Չինաստանի Խունան արվարձանում ստեղծել են իր տեսակով առաջին ապակե կամուրջը, որը միացրել է Շիյան լճի երկու կղզիները: Կամուրջի երկարությունը 150 մետր է, բարձրությունը՝ 150 մետր:

Ճարտարապետները հավատացնում են, որ կառույցը շատ ամուր է եւ միաժամանկ 1200 մարդ կարող է պահել, հաղորդում է Newsru-ն:

Անցորդների համար նախատեսված հատվածը կլառուցված է ապակուց, որի մեջ մետաղական ցանց է: Փորձագետները վստահեցրել են, որ անվտանգության բազմաթիվ փորձարկումներ են անցկացրել: Ապակե կամուրջը դիմանում է ուժեղ քամուն եւ վիբրացիաներին:

Ճարտարապետներից մեկը նշել է, որ կամուրջի վրայով նույնիսկ 6 տոննա կշռով մեքենա կարող է անցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ