News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին կինը, նրա երեք երեխաների մայրը՝ Իվանան, մտերիմ հարաբերություններ է պահպանում նախկին ամուսնու հետ: Նա խոստովանել է, որ ամեն շաբաթ շփվում է Թրամփի հետ, գրում է WP-ն:

Ավելին՝ Թրամփն իր նախկին կնոջը, ով ծնունդով Չեխիայից է, առաջարկել է Պրահայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: Սակայն նա հրաժարվել է: «Ես իդեալական կյանք ունեմ»,-CBS-ի հետ հարցազրույցում ասել է Իվանա Թրամփը:

«Ինչու՞ պետք է համաձայնեի եւ հրաժեշտ տայի ձմռանը Մայամիին, ամռանը Սեն Տրոպեին, գարնանը եւ աշնանը Նյու Յորքին»:

Իվանան խոստովանել է, որ խրախուսում է Թրամփի ակտիվությունը Twitter-ում: Նրա խոսքով՝ այլ հարցերի թվում Թրամփը նաեւ խորհրդակցել է նրան հետ, թե արդյոք պետք է շարունակի գրառումներ կատարել: «Ես նրան ասացի, որ պետք է շարունակի», - նշել է Իվանան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ