News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, քվեարկությամբ վավերացրել է «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի՝ «ՀՀ եւ ՌԴ միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծին դեմ է քվեարկել միայն «Ելք» խմբակցությունը: Այն ընդունվեց 80 կողմ, 7 դեմ ձայներով:

Քվեարկությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ միջպետական /միջկառավարական/ համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համար բացառապես ռազմական նշանակության արտադրանքի ներմուծումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասին» օրենքի նախագիծը:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նաեւ «Ռազմական գործողությունների ժամանակ հեղձուցիչ, թունավորող կամ այլ գազերի օգտագործման եւ մանրէաբանական պատերազմի միջոցների արգելման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 88 կողմ եւ 0 դեմ ձայներով:

Դրանից բացի ԱԺ-ն արագ քվեարկեց տասնյակից ավելի օրինագծեր եւ ավարտեց իր աշխատանքը: Մասնավորապես, ընդունվեցին հետեւյալ օրենքներն ու համաձայնագրերը.

- «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի միջեւ շրջանակային համաձայնագիրը վարերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,

- «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ ծրագրի կատարման 2016 թվականի հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը (առաջին ընթերցում),

- 2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը,

- «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» օրենքում փոփոխությունների օրենքի նախագիծը (առաջին ընթերցում),

 -«Հայաստանի ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը եւ հարակից փաթեթը (առաջին ընթերցում),

- «Հայաստանը ընդերքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (առաջին ընթերցում),

- Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (առաջին ընթերցում),

- «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների մասին օրինագծերի փաթեթը (առաջին ընթերցում),

Հայաստանի եւ Կորեայի միջեւ մշակույթի, սպորտի եւ կրթության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

«Գյուղտեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (առաջին ընթերցում):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել են բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցը
Հանդիպման ավարտին ՀՀ-ում ՌԴ առեւտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի հետ շրջայց կատարվեց «Ij Grand Textile» հագուստի ֆաբրիկայում․․․
Գարեգին Բ-ն ընդգծել է այն ջանքերը, որ Ռուսիո Կիրիլ Պատրիարքը ներդրել է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին...
Հարավային ռազմական օկրուգի ռազմական ինժեներները Հայաստանի լեռներում մարզումների ժամանակ կատարել են հատուկ առաջադրանքներ
ՀՌՕ-ի ինժեներները Հայաստանի լեռներում մարզման ընթացքում հատուկ առաջադրանքներ են կատարել...
Տապալվեց մեր արեւմտյան դիվանագիտությունը, իսկ հայ-ռուսական հարաբերությունները երբեւիցե այս վիճակում չեն եղել. Խաչիկյան
Եվ մեր անվտանգության ներուժը, եւ՛ դիվանագիտությունը փլուզված են...
«Փաստ». Միրզոյանի մոսկովյան այցը նախապես պլանավորված չի եղել . Կուտակված լարվածությունը մեղմելու նպատակով էր
ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, Միրզոյանը Մոսկվա է մեկնել, որպեսզի որոշակիորեն մեղմի հայ-ռուսական...
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ վեճ հրահրելու Արեւմուտքի փորձերը դատապարտված են ձախողման․ Լավրով
Հաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների բոլոր ուղղություններով բանակցային գործընթացի արագ վերսկսման կարեւորությունը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ