News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

ԵՏՄ-ն բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը, վերացրել է շատ խոչընդոտներ տնտեսական համագործակցության ճանապարհին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ եւ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին իր ուղերձում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահի ուղերձում ասվում է.

«Անկեղծորեն ողջունում եմ «Հայաստանը եւ Ռուսաստանը. գործընկերության բոլոր եզրերը» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ եւ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովների մասնակիցներին եւ հյուրերին:

Այսօր կարելի է վստահորեն ասել, որ համաժողովները դարձել են բովանդակալից, կառուցողական երկխոսության համար արդյունավետ հարթակներ՝ ապացուցելով իրենց պահանջվածությունը:

Համաժողովների պարբերական անցկացումը թույլ է տալիս քննարկել օրակարգային արդիական հարցեր, բացահայտել մեր երկրների համագործակցության հետագա զարգացման ներուժը:

Հայաստանն առաջնահերթ ուշադրություն է հատկացնում Ռուսաստանի հետ բազմաշերտ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Մեր երկրների տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են: Մենք միասին իրականացնում ենք մասշտաբային նախագծեր առեւտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար եւ երկկողմ փոխգործակցության այլ ոլորտներում:

Համագործակցության ընդլայնման գործում ակտիվ դեր են խաղում մեր երկրների տարածաշրջանները, որոնց համար հայ-ռուսական համաժողովը դարձել է տարածաշրջանների տեղական իշխանությունների, գործարար եւ փորձագիտական համայնքների ներկայացուցիչների անմիջական շփման հարթակ: Ուրախալի է, որ հայ-ռուսական միջտարածաշրջանային նախորդ համաժողովների ընթացքում մշակված առաջարկները կյանքի են կոչվում համատեղ նախաձեռնությունների միջոցով:

Անկասկած, ինտեգրացիոն գործընթացները նպաստում են միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը: Առաջին հերթին դա վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, որի շնորհիվ ապակենտրոնացած փոխգործակցությունը բարձրացել է նոր, ավելի բարձր մակարդակի: Եվրասիական տնտեսական միությունը բազմապատկել է մեր երկրների ստեղծարար ներուժը, վերացրել է շատ խոչընդոտներ փոխշահավետ տնտեսական համագործակցության ճանապարհին: Մեր ինտեգրացիոն միավորման հիմնական խնդիրը նրանում է, որ ողջ նախաձեռնածն ու առաջիկա ծրագրերն իրականացնելը հանգեցնի կյանքի որակի եւ բարեկեցության բարձրացմանը, լինի շոշափելի յուրաքանչյուր քաղաքացու եւ տարածաշրջանի համար:

Հուսով եմ, որ այս համաժողովի ընթացքում կլինի կարծիքների արգասաբեր փոխանակում, որը կհանգեցնի նոր պահանջված գաղափարների ստեղծմանը, որոնք մենք միասին կյանքի կկոչենք՝ ի շահ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների: Իսկ համաժողովի ընթացքում մշակված խորհրդատվությունները կնպաստեն գործարար կապերի, միջտարածաշրջանային փոխանակումների զարգացմանը, հասարակական, այդ թվում՝ երիտասարդական կազմակերպությունների փոխգործակցության ընդլայնմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հետագա ինտեգրմանը:

Համոզված եմ, որ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովն իր հերթին կնպաստի Եվրասիական տնտեսական միության գործարար եւ ներդրումային լայն հնարավորությունների բացահայտմանն ու նոր փոխշահավետ գործարար նախագծերի իրականացմանը:

Համաժողովների անցկացումը համապատասխանում է եղբայրության եւ բարեկամության ավանդույթներին, որոնցով մեր ժողովուրդների հարաբերություններն ամրացվել են երկար դարերի ընթացքում: Համոզված եմ, որ այս ավանդույթներն այսուհետ եւս կնպաստեն Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային ամրապնդմանը:

Մաղթում եմ համաժողովների բոլոր մասնակիցներին եւ հյուրերին արգասաբեր աշխատանք եւ նոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն մեր պետությունների եւ ժողովուրդների»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
«Ելքը» սպասում է Սերժ Սարգսյանի որոշմանը
Հայտարարել է սահմանդրական հանրաքվեից առաջ իր պատկերացումների մասին, որ վարչապետ չի դառնալուլ, ինչը ինձ դզում էր…
Հիմա ԵՏՄ-ից ապրանքները տեղափոխվո՞ւմ են Հաայաստան, թե՞ ներմուծվում. գործարարները՝ ՊԵԿ-ին
Հայկական ներմուծող ընկերությունները տարբերություն չեն տեսնում ԵՏՄ-ից եւ երրորդ երկրներից ապրանքներ ներմուծելու միջեւ…
Հայաստանը պատրաստ է նպաստելու ԵՄ-ԵՏՄ երկխոսության կայացմանը. Բաբլոյան
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագրին՝ դեսպանն արձանագրել է, որ լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը մեծ ներուժ եւ հնարավորություն ունի կամուրջ դառնալու ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ...
Անհրաժեշտ է ԵՏՄ Մաքսային օրենսգրքին «կողմ» քվեարկել. Խոսրով Հարությունյան
Բոլոր ընթացակարգերն այնքան պարզեցված են, որ յուրաքանչյուր ձեռներեց իր համար առավելագույն հարմնարվետությամբ կարող է հաղթահարել մաքսային սահմանը…
«Ազգային ժողովը երեք տարի փութաջանորեն զբաղված է «եռունդաներին» «կողմ» քվեարկելով». Փաշինյան
Դրա օրինակը մենք ունենք, ինձ քաղաքացին նամակ է գրել եւ ասել, որ մաքսակետում աշխատակիցն իրեն հենց այդ պատասխանն է տվել...
ՊԵԿ փոխնախագահ. Տրանսպորտային ոլորտի խնդիրները կապված չեն ԵՏՄ Մաքսային օրենսգրքի հետ
ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը նախատեսում է մաքսային կառույցների եւ մարմինների անմիջական համագործակցություն՝ առաջացած խնդիրները կարգավորելու համար…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news