News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուբեն Հահրապետյանը այս տարիների ընթացքում ազնիվորեն ծառայել է հայկական սպորտին: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի հավաքականի՝ նախօրեին Լեհաստանի հավաքականից կրած 1:6 հաշվով պարտությանը:

«Նրա անձնական ու պրոֆեսիոնալ ներդրումների արդյունքում կան ակադեմիաներ Գյումրիում, Վանաձորում և այլ վայրերերում: Պարոն Հայրապետյանն ամեն ինչ արել է, և լավ կլիներ, որ երբ Սլովակիային հաղթում էինք 4:0 հաշվով, ասեիք՝ ապրի Հայրապետյանը: Իր ՀՖՖ նախագահ եկած ժամանակահատվածում նա ամեն ինչ արել է, որ ֆուտբոլն ունենա լավ պայմաններ։ Ռուբեն Հայրապետյանը պիտի մտնի՞ իրենց փոխարեն խաղա՞, ինչ է», - ասաց Շարմազանովը:

Նա հույս հայտնեց, որ 2020 թվականին Հայաստանի հավաքականը կարող է համախմբվել և ավելի լավ արդյունք ցուցաբերել։

«Այս դժվար պահին պետք է մեր հավաքականի կողքին լինենք: Բրազիլիայի պես թիմը 1:7 պարտվեց Գերմանիային, Հայաստանն էլ կարող էր 1:6 պարտվել»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ ֆուտբոլի նորմալ թիմ պահելու համար առնվազն կես միլիոնից 1 միլիոն դոլար է պետք:

Տպել
Ամենաշատ