News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ընդունել է «Թավիթյան» հիմնադրամի նախագահ Ասո Թավիթյանին:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հանրապետության Նախագահն Ասո Թավիթյանին հանձնել է պետական բարձր պարգեւ՝ Պատվո շքանշան, որով նա պարգեւատրվել էր Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Ասո Թավիթյանին հայրենանվեր գործունեության համար եւ մաղթել հետագա հաջողություններ:

«Թավիթյան» հիմնադրամի նախագահը երախտագիտությամբ է ընդունել պետական պարգեւը եւ իր ու հիմնադրամի համար մեծ պատիվ համարել կրթության միջոցով Հայաստանում կենսունակ հասարակություն ստեղծելու եւ կառավարումն ամրապնդելու գործում ներդրում ունենալը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ