News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի ափերից 300 կմ դեպի արեւելք՝ օվկիանոսում, 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը գրեթե չի զգացվել ցամաքի վրա, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:

Ինչպես հաղորդում է Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայությունը, ստորգետնյա ցնցումների առավելագույն ուժգնությունը որոշ շրջաններում ընդամենը կազմել է 2 բալ։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիսային լայնության 37,5 աստիճանի եւ արեւելյան լայնության 144 աստիճան վրա: Երկրաշարժի օջախը գտնվել  է 10 կմ խորության վրա:  

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի արեւելյան ափերին՝ Հոկայդոից մինչեւ Տոկիոյի հարավային շրջաններ: Վնասների մասին տեղեկություն չի հաղորդվել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ