News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ինչպես Իսպանիայի կենտրոնական իշխանությունը, այնպես էլ Եվրոպական Միությունը, երբեք չի ճանաչի ո՛չ անկախության  մասին  հանրաքվեն, ո՛չ էլ անգամ Կատալոնիայի անկախության մասին կոչերը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը։

Ռարի խոսքով՝ Եվրոպական միությունը  ամեն կերպ կանտեսի Կատալոնիայի անկախության հանրաքվեն եւ  կաջակցի ու կպաշտպանի Իսպանիայի կենտրոնական իշխանությանը: «Այդ իսկ պատճառով ես իսկապես կատալոնացիների համար ոչ մի հնարավորություն չեմ տեսնում», - պարզաբանել է փորձագետը՝ ավելացնելով, որ Կատալոնիային ավելի շատ ինքնավարություն կտան եւ ոչ ավելին:

Պատասխանելով  NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե Մադրիդի կողմից Կատալոնիայի անկախության հանրաքվեի արդյունքների չեղարկումը չի հանգեցնի արդյոք ավելի լուրջ էսկալացիայի, քաղաքագետն ասաց, որ Կատալոնիան դա ո՛չ Չեչնիան է, ո՛չ էլ Կոսովոն, եւ այնտեղ դժվար թե զենք վերցնեն:  «Շատ դժգոհ մարդիկ կլինեն, բայց հիմնականում նրանք միայն կբավարարվեն խոսելով: Նրանց կփորձեն հանգստացնել: Բոլոր կատալոնացիները չեն, որ կողմ են անկախությանը: Կատալոնացիների մի մաս կա, որոնք դեմ են Կատալոնիայի՝ Իսպանիայի կազմից դուրս գալուն», - եզրափակել է փորձագետը:

Հիշեցնենք որ Կատալոնիայի անկախության համար հանրաքվեն անցկացվել էր հոկտեմբերի 1-ին: Իսպանիայի պաշտոնական իշխանությունները հանրաքվեն անօրինական են անվանել եւ հրաժարվել են ընդունել դրա արդյունքները: Կատալոնիայի խորհրդարանը եկող երկուշաբթի մտադիր է հայտարարել անկախության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ