News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 5-ին նախանշված ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցով խորհրդարանական ուժերից միայն Հանրապետական խմբակցությունն է հստակ որոշում կայացրել։ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքը եւ ընդդիմադիր «Ելք»-ը դեռեւս պետք է քննարկեն՝ ինչ մակարդակով են մասնակցություն ունենալու։

NEWS.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն երկու քաղաքի կապակցությամբ արդեն հստակ դիրքորորոշում ունի՝ չմասնակցելու մասով, սակայն դեռ չի հայտարարում։ Խոսքն Արարատի մարզի Արարատ եւ Արտաշատ քաղաքների մասին է, որտեղ արդեն Հանրապետական կուսակցությունը թեկնածուներ է առաջադրել։ Արարատի ընտրություններով կզբաղվի ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար, պատգամավոր Ալիկ Սարգսյանը, իսկ Արտաշատի ընտրություններով՝ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը։ Բնականաբար, վերջինի եղբայրը՝ մարզպետ Արամայիս Գրիգորյանն էլ մարզպետի լծակներով իր ներդրումը կունենա հօգուտ ՀՀԿ-ի։ Իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որն Արարատի մարզում իրեն հեղինակություն էր համարում, ՀՀԿ-ի դեմ ընտրապայքարի մեջ չի մտնի։

Աբրահամյանների մեկուսացումը ՀՀԿ կուլիսներում մեկնաբանում են Հովիկ Աբրահամյանի նկրտումներով։ Լուրեր կան, որ նա, 2018 թվականի փոփոխություններով պայմանավորված, իշխանության վերադառնալու հույսեր ունի։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր «Ելք»-ին, ապա այստեղ երկմտելու պատճառ է դարձել մրցունակ թեկնածուների բացակայությունը։ Արտաշատում ընտրություններին չեն մասնակցի, իսկ Արարատում, հնարավոր է, քննարկեն Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունից թեկնածու առաջադրելու հարցը։ Այստեղ կփորձեն հիմնվել Արամ Սարգսյանի հեղինակության վրա: Թե որքանով այն մրցունակ կլինի Գրիգորյանների՝ ձայներ հավաքելու հայտնի մեթոդների պարագայում, խմբակցությունը վերջնական եզրակացություն կանի շաբաթ կայանալիք նիստում։

Նշենք, որ Արարատում առաջադրվել են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը եւ անկուսակցական Արտյոմ Պողոսյանը։ Վերջինն ինքնառաջադրվել է։ Արտաշատում առաջադրվել է Արտաշատի ավագանու անդամ, «Էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Որոշված է՝ Երեւանում արտահերթ ընտրություններ չեն լինի
Նա թիմակիցներին հավաքել եւ ասել է, որ նրանց, այսպես ասած, վարկանիշը քաղաքում երեսուն տոկոսի չի հասնում...
«Իրավունք». «Спасайтесь кто может». ՔՊ-ում հիստերիա է սկսվել
Շատերն են արդեն հասկացել, որ Նիկոլ Փաշինյանին բացառապես հուզում է Արեւմուտքում քաղաքական ապաստան...
«Ժողովուրդ». Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 15
Խնդիրը, սակայն, ոչ թե Numbeo-ի հրապարակած ցանկն է, այլ դրա մեթոդաբանությունը. Fip.am-ը պարզել է, որ...
«Ժողովուրդ». Ովքեր են ՔՊ-ի սրտի դատավորները. ԱԺ-ում ընտրություններ կլինեն
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր...
«Հրապարակ». Իշխանությունում քաղաքական անպատկառությունը սահմաններ չի ճանաչում
Ինչպես հայտնի է, 2023 թվականի փետրվարին հիշյալ միջոցառումը մեկնարկել է  Յարոսլավլի մարզում, իսկ ապրիլի...
«Ժողովուրդ». Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե
Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նրան նախաքննական մարմինը չի կանչել, այլ Սարգսյան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ