News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը հրամանագիր է ստորագրել, որով ողջ նահանգը ճանաչվում է տարածաշրջան-ապաստան, որտեղ չեն հետապնդում միգրանտներին: Հրամանը հստակ սահմանափակումներ է պարունակում այն մասին, թե ինչպես կարող են տեղական եւ պետական իրավապահ մարմինները համագործակցել դաշնային միգրացիոն իշխանությունների հետ: Դրանով Քալիֆորնիան  դառնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության եւ նրա՝ միլիոնավոր անօրինական միգրանտներին արտաքսելու կոչերի անմիջական ընդդիմադիրը, փոխանցում է  Americaru-ն:

«Հիմա անորոշ ժամանակներ են Քալիֆորնիայի շատ բնակիչների եւ նրանց ընտանիքների համար: Այս փաստաթուղթը բալանս է սահմանում, որը կարող է պաշտպանել հանրային անվտանգությունը եւ մխիթարել այն ընտանիքներին, որոնք ամեն օր վախի մեջ են ապրում»,- ասել է նահանգապետը:

SB 54 հրամանը ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Լայն իմաստով այն ընդլայնում է Քալիֆորնիայում առանց իրավաբանական փաստաթղթերի ապրող միգրանտների  «ապաստան»-ի տարածքը: Այն նաեւ արգելում է պետական եւ տեղական գործակալություններին, բացառությամբ Քալիֆորնիայի ուղղիչ եւ վերականգնողական հաստատությունների բաժանմունքների, հարկադիր բերման ենթարկել եւ իրենց հսկողության տակ պահել միգրանտներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ