News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 29
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է «Ժողովրդարավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի՝ Վենետիկի հանձնաժողովի 112-րդ լիագումար նիստին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով ՀՀ Սահմանադրության նոր դրույթների լիարժեք կենսագործման համար անհրաժեշտ իրավական ակտերի մշակման եւ ՀՀ Ազգային ժողովում դրանց քննարկման ընթացիկ իրավիճակը:

Ազգային ժողովի փոխխոսնակը բարձր է գնահատել Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակական համագործակցությունը եւ նշել, որ Ազգային ժողովի կողմից արդեն իսկ ընդունված չորս սահմանադրական օրենքներից երեքը ստացել են Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ինչը մեծապես նպաստել է, որ այդ օրենքները համապատասխանեն միջազգային լավագույն փորձին եւ չափանիշներին:

Միեւնույն ժամանակ Արփինե Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաեւ Սահմանադրության փոփոխություներով պայմանավորված մյուս օրենքների մշակման գործընթացում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի, կքննարկվի ՄԻՊ-ի թեկնածու առաջարկելու հարցը
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածի 8-րդ մասով՝ հայտարարում եմ...
«Հրապարակ». Ինչո՞ւ եւ ինչպե՞ս Էդգար Ղազարյանը. Սա իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է
Ֆեյսբուքյան ակտիվիստների արշավին միացել էին նաեւ որոշ պատգամավորներ...
«Հրապարակ». Ոստիկանությունը պատրաստվում է «պարեկաֆիկացնել» 20 ավտոմեքենա
Ոստիկանությունը պարեկային ծառայության եւս 20 մեքենա է համալրում «մոբայլ»...
«Հրապարակ». Պապիկյանի «մարդուց» ազատվել է, որ «իր մարդուն» նշանակի
Մարզի մեր աղբյուրները պատմում են, որ առաջին օրվանից Փարվանյանի եւ Մովսիսյանի փոխհարաբերությունները...
«Ժողովուրդ». Պաշտպանության նախկին փոխնախարարը կկանչվի հարցաքննության
Ըստ լուրերի՝ Միրզաբեկյանը, չգիտես՝ ինչու, սպառազինության եւ սննդամթերքի մատակարարման գնումները...
«Ժողովուրդ». Պայքար ՄԻՊ պաշտոնի համար. ինչ որոշում ունի ՔՊ- ն
Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց եւ առնվազն մեկ թեկնածու...
Ամենաշատ