News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 5-ին կայացած Ալավերդի համայնքի ավագանու նիստում ներկա ավագանու անդամները միաձայն կողմ են քվեարկել Սանահին-Կայարան թաղամասի թիվ 3 մանկապարտեզի նախկին տնօրեն Ռոզա Ավետյանի նույն պաշտոնում վերանշանակվելու մասին հարցին:

Հիշեցնենք, որ Ռոզա Ավետիսյանը մանկապարտեզի դաստիարակ  Գայանե Մալխասյանի հետ միասին աշխատանքից ազատվել էր այս տարվա փետրվարին: Աշխատանքից ազատման պատճառը եղել էր  փետրվարի 14-ին 4-ամյա սանի՝ Ռոբերտ Դալլաքյանի  մանկապարտեզից փախչելն ու Դեբեդ գետում ջրահեղձ լինելը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում վերանշանակված տնօրենը նշեց, որ իր վերականգնվելը համայնքի ավագանու նախաձեռնությունն էր, իսկ դրա համար հիմք էր հանդիսացել ծնողների դիմումը:

«Ծնողները դիմել էին դիմում-խնդրանքով, ընդառաջել է ավագանին և ընտրվել եմ»,- նշեց տնօրենը:

Դաստիարակ Գայանե Մալխասյանը, սակայն, չի վերականգնվել աշխատանքում:

Տեղի ունեցածը որակելով դժբախտ դեպք, տնօրենն ասաց. «Դա պարզապես դժբախտ պատահար էր, կանենք ամեն ինչ, որ չկրկնվի»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ