News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը


Կապանում սկսվել է օդանավակայանի ուղեւորային համալիրի շինարարությունը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նա նշեց, որ օդանավակայանի վերաշահագործման համար նախատեսվում է 2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արդեն չեխական ընկերության հետ պայմանագիր է կնքվել եւ 5 ու կես միլիոն եվրո արժողությամբ օդանավ է գնվել` չեխական արտադրության L-410 տիպի օդանավ:

«Ինքնաթիռը 19 տեղանոց է, այն մարտին կբերվի Հայաստան եւ մայիսին կշահագործվի: Օդանավի տոմսը 30-40 հազար դրամի սահմանում կլինի, սուբսիդավորված տոմսեր եւս կունենանք ուսանողների համար, բուժխնդիրներ ունեցողների համար արագ տեղափոխում կկազմակերպվի դեպի Երեւան: Կապան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ չվերթները կիրականացվեն 2 օրը մեկ»,-ասաց նա:

Մարզպետը նշեց, որ Կապանում օդանավակայանի շահագործումը կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել