News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


2017 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել միջուկային զենքի արգելման միջազգային ընկերությունը՝ ICAN-ը, հայտնում է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Այս տարի մրցանակին հավակնում էր 318 թեկնածու, այդ թվում՝ 215 մարդ և 103 հասարակական և միջազգային կազմակերպություն։

Խաղաղության մրցանակը մեկն է այն 5 մրցանակներից, որոնք XIX դարի վերջում հիմնել էր շվեդ արդյունաբերող եւ գյուտարար Ալֆրեդ Նոբելը (1833-1896):

Ի տարբերություն նոբելյան մյուս մրցանակների՝ Խաղաղության մրցանակի հանձնումը կատարվում է Օսլոյում, այն նույն օրը, ինչ Ստոկհոլմում՝ դեկտեմբերի 10-ին։ Մրցանակի գումարը կազմում է 9 միլիոն շվեդական կրոն (1 միլիոն ԱՄՆ դոլար)։

Անցյալ տարի Խաղաղության նոբելյան մրցանակին արժանացել էր Կոլումբիայի նախագահ  Խուան Մանուել Սանտոսը երկրում ավելի քան 50 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմը դադարեցնելու համար ներդրած ջանքերի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ