News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, թե Վլադիմիր Պուտինը ինչ պլաններ ունի իր ծննդյան օրվա կապակցությամբ, որը կնշվի հոկտեմբերի 7-ին, հաղորդում է Gazeta-ն։

Պեսկովի խոսքով՝ Պուտինը պլանավորել է հեռախոսային բանակցությունների «մի ամբողջ շարք», իսկ կեսօրին՝ օպերատիվ խորհրդակցություն անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։

Պեսկովը հիշեցրել է, որ սովորոբար Ռուսաստանի նախագահը տոնում է իր տարեդարձը մտերիմների, իսկ երբեմն՝ գործընկերների հետ։

Անցած տարի Պուտինն իր ծննդյան տարեդարձը տոնել էր  բարեկամների և ընկերների հետ։

Շաբաթ օրը՝  հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի նախագահը կտոնի իր 65 ամյակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ