News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել, որովհետեւ չի ցանկացել` իր կենսագրության մեջ նշվի, թե իրեն ԵԽԽՎ-ն անվստահություն է հայտնել: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:

«Ակնհայտ է, որ Ագրամունտը հրաժարականի պատճառներն անձնական չեն, ակնհայտ է, որ մինչեւ հիմա Ագրամունտը փորձում էր ամեն ինչ հասկանալու համար, թե արդյոք կա հնարավորություն կասեցնելու իր հրաժարականի գործընթացը, սակայն հասկացել է, որ անհնար է, գնացքն արդեն գնացել է եւ հնարավորություն չունի որեւէ բան շտկելու»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Պեդրո Ագրամունտն իր հրաժարականի մասին հայտնել է հոկտեմբերի 6-ին:

«Այսօր անձնական պատճառներով ես որոշել եմ այլեւս չնախագահել ԵԽԽՎ–ում»,– գրել է Պեդրո Ագրամունտն իր Թվիթերի էջում։

Հետաքրքիր է, որ ԵԽԽՎ պատվիրակները պլանավորում էին հոկտեմբերի 9-ից մեկնարկող աշնանային նստաշրջանի ընթացքում քվեարկություն անցկացնել Ագրամունտի հրաժարականի հարցով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ