News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.3
EUR
422.39
RUB
5.03
Տեսնել լրահոսը

Այս տարվա երրորդ եռամսյակում արձանագրվել է դրամական փոխանցումների բարձր աճ (զուտ 16.0%)՝ հիմնականում պայմանավորված Ռուսաստանի տնտեսության դրական զարգացումներով եւ, եթե մինչեւ տարեվերջ այդ միտումները պահպանվեն, հնարավոր է այդ ցուցանիշի մասով ԿԲ ակնկալիքների որոշակի գերազանցում: Այս մասին նշվել է Հայաստանի ԿԲ խորհրդի նիստում:

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդի նիստում ներկայացվել են նաեւ արտաքին հատվածի զարգացումները, որոնք երրորդ եռամսյակում եւս արտահայտվել են տնտեսական աճի բարելավման միտումների պահպանմամբ:

Ընդ որում, տնտեսական աճի տեմպերը գերազանցել են սպասելիքները հատկապես ԵՄ եւ ՌԴ տնտեսությունների մասով՝ պայմանավորված ներքին պահանջարկի վերականգնման արագ տեմպերով եւ ցածր գործազրկության մակարդակով:

Մասնավորապես, Եվրամիությունում տնտեսության դրական զարգացումների ներքո դիտվել է եվրոյի արժեւորում, այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ ԱՄՆ դոլարը որոշ չափով արժեզրկվել է, ինչն արտահայտվել է հիմնական գործընկեր երկրներից ներմուծվող ապրանքների դոլարային գների աճողական վարքագծում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարող է խստացնել բանկային կարգավորումների կանոնները. WSJ
Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը պլանավորում է հայտարարել, որ կարգավորողներին, հնարավոր է, անհրաժեշտ է խստացնել բանկային կանոնները․․․
Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» միջազգային ցուցահանդեսին
TOON EXPO 2023-ին կմասնակցեն ավելի քան 80 կազմակերպություններ, այդ թվում՝ շինարարության և վերականգնվող էներգիայի ոլորտներում գործող ընկերություններ...
Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
Բանկը մշտապես կարևորել է պարտատոմսերի հասանելիությունը մեծ թվով ներդրողների համար...
Ֆինանսների փոխնախարարը ԱԶԲ գործընկերների հետ քննարկել է բանկի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերը
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանն այսօր աշխատանքային...
Սաուդյան Արաբիայի ազգային բանկի ղեկավարը որոշել է հրաժարական տալ Credit Suisse-ում ներդրումներից հրաժարվելու պատճառով
Մարտի 24-ին Շվեյցարիայի խորհրդարանը հետաքննություն է սկսել իր մրցակից UBS-ի կողմից Credit Suisse բանկի ձեռքբերման․․․
ԱՄՆ-ում գնել են սնանկացած Silicon Valley Bank-ը
SVB ավանդատուներն ինքնաբերաբար կդառնան First Citizens Bank-ի ավանդատուներ․․․
Ամենաշատ