News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Կատալոնիայում Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Էնրիկ Մելլոն ուրբաթ ներողություն է խնդրել անկախության հանրաքվեի անցկացման ընթացքում ոստիկանների գործողությունների համար, որոնց հետեւանքով, վերջին տվյալներով, գրեթե 900 մարդ է տուժել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երբ դիտեցի այդ կադրերը եւ իմացա, որ ինչ-որ մեկին ծեծել են, եւ որ մեկ մարդ դեռեւս հիվանդանոցում է, ոչինչ ավելին չէի կարող անել, քան դրա համար ափսոսանք հայտնելն ու միջամտած աշխատակիցների անունից ներողություն խնդրելը»,- ասել է Մելլոն կատալոնական TV3-ի հետ զրույցում:

Այսուհանդերձ, Մելլոն հայտարարել է ոստիկանության գործողությունների հիմնավորված լինելու մասին եւ նշել, որ տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն Կատալոնիայի իշխանություններն են, քանի որ նրանք «մարդկանց ոգեշնչում էին» մասնակցել հանրաքվեին: Դրանից զատ, նա հայտնել է, որ որոշ դպրոցներում ընտրողները շրջապատել էին իրավակարգի աշխատողներին եւ նրանց թույլ չէին տալիս դուրս գալ, ինչն էլ հրահրել է ոստիկանության ռեակցիան:

«Կատալոնական ազգային ասամբլեա» հասարակական կազմակերպության ղեկավար Ժորդի Սանչեսը հայտարարել է, որ Էնրիկ Մելլոյի կողմից սա արժանավայել քայլ է: «Երբ մեկը սխալվում է, կարեւոր է այն ընդունել եւ ներողություն խնդրել»,- ասել է նա, սակայն նաեւ դժգոհություն հայտնել, որ ներողություն չի հետեւել երկրի ղեկավարության կամ Ֆելիպե 6-րդ թագավորի կողմից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել