News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրաքվե անցկացնելու քրդերի որոշումը «մեծ սխալ» էր եւ կվնասի հենց քրդերի շահերին։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն France 24-ի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Անկարան պատրաստ է լրջորեն քննարկել սահմանի եւ նավթամուղի փակուման հարցերը, եթե այդ մասին խնդրի պաշտոնական Բաղդադը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Անկարան ենթադրում է, որ իսրայելական Մոսադը օգնել է քրդերին հանրաքվե անցկացնել, Չավուշօղլուն նշել է, որ միայն Իսրայելն է, որ հանդես չի եկել հանրաքվեի դեմ, եւ Մոսադի ներգրավվածությունն ակնհայտ է։ Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ դա չի անդրադառնա Թուրքիայի եւ Իսրայելի մերձեցմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ