News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի տեսուչը, հետաքննության գծով ավագ տեսուչը, ինչպես նաեւ նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, որի պատճառով ոստիկանությունում չի հաշվառվել առերեւույթ ծանր հանցագործության` բռնաբարության դեպքը, ըստ այդմ` գործով վարույթ չի իրականցվել եւ չի ապահովվել անհրաժեշտ քննություն, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել անչափահաս Լ. Մ.-ի իրավունքներին ու օրինական շահերին:

Այսպես, 04.01.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ Սիսիանի բժշկական կենտրոն տեղափոխված անչափահաս Լ. Մ.-ի հագուստի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Հիշյալ ահազանգը ստանալուց հետո բաժնի հերթապահ մասի տեսուչ Վլադիմիր Սաֆրազյանն ամբողջությամբ չի գրանցել ստացված ահազանգը` թաքցնելով անչափահասի հագուստի վրա արնանման հետքերի առկայության հանգամանքը: Այնուհետեւ օպերատիվ խմբի հետ բժշկական կենտրոն է այցելել ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մանասեր Ստեփանյանը, ապա նաեւ` հետաքննության գծով ավագ տեսուչ Ռազմիկ Հակոբյանը: Սակայն հետաքննության մարմնի նշված աշխատակիցները, այդ թվում բաժանմունքի պետը, իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում ծանր հանցագործության՝ բռնաբարության չբացահայտված դեպքով բացասական ցուցանիշ չունենալու անձնական շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, ոստիկանության համապատասխան մատյաններում ամբողջությամբ չեն գրանցել ստացված ահազանգի բովանդակությունը՝ թաքցրել են անչափահասի հագուստների վրա արնանման հետքերի առկայության հանգամանքը, միջոցներ չեն ձեռնարկել առերեւույթ հանցագործության դեպքի հանգամանքները պարզելու եւ այն կատարած անձին բացահայտելու ուղղությամբ: Ավելին, արնանման հետքերի առկայության հանգամանքը Սիսիանի բաժնի երկու տեսուչները թաքցրել եւ չեն ներառել դեպքի վերաբերյալ ոստիկանության Սիսիանի բաժնի պետին հասցեագրված զեկուցագրերում:

Մ. Ստեփանյանի, Վ. Սաֆրազյանի եւ Ռ. Հակոբյանի վերը նշված գործողությունների հետեւանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին. հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը, իսկ առերեւույթ ծանր հանցագործության՝ բռնաբարության դեպքը չի հաշվառվել եւ գործով վարույթ չի իրականացվել: Արդյունքում չի ապահովվել նաեւ գործի արդարացի քննության սկզբունքը, որի հետեւանքով էական վնաս է պատճառվել անչափահաս Լ. Մ.-ի իրավունքներին ու օրինական շահերին:

Այսպիսով, վերը նշված արարքների կատարման համար ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Մանասեր Ստեփանյանին, նույն բաժնի տեսուչ Վլադիմիր Սաֆրազյանին եւ ավագ տեսուչ Ռազմիկ Հակոբյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ