News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մադրիդում դատարանի առաջ են կանգնել կատալոնյան ոստիկանության ղեկավարն ու անկախացման կողմնակիցների մի քանի առաջնորդներ՝ Իսպանիայում հակակառավարական քարոզչության ու քաղաքական հակամարտությունը սրելու համար։ Իսպանական դատարաններն արագացված կարգով սկսել են դատավարությունը՝ Իսպանիայից Կատալոնիայի անկախացման սպառնալիքի պատճառով, հայտնում է RFI-ն։

Ուրբաթ Մադրիդում սկսվել է դատավարություն կատալոնյան ոստիկանապետ Խոսեփ Լուիս Տրապերոյի հանդեպ, այն բանի համար, որ կատալոնյան ոստիկանությունը չի աջակցել իսպանական գործընկերներիn հանրաքվեն կանխելու հարցում։ Մադրիդյան դատարանի առաջ է կանգնել նաեւ Տրապերոյի գործընկերուհի Թերեզա Լապլանան, որն առողջական խնդիրների պատճառով մասնակցել է նիստին տեսակապի միջոցով, ու Կատալոնիայի քաղաքացիական կազմակերպությունների երկու ղեկավարներ՝ Ժորդի Կուիխարտը ու Ժորդի Սանչեսը։

Նաեւ հոկտեմբերի 6-ին Կատալոնիայի նախագահ Կարլես Պուչմեդոնը նշանակել էր ելույթ խորհրդարանի առաջ, որի ժամանակ, ինչպես ակնկալվում է, նա կհայտնի Իսպանիայից Կատալոնիայի անկախացման ծրագրերի մասին։ Ավելի վաղ Կատալոնիայի խորհրդարանի նիստը, որը ծրագրված էր հոկտեմբերի 9-ին, չեղարկվել է Իսպանիայի Սահմանարական դատարանի որոշումով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ