News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի կառավարությունը հայտարարել է անկախացման մասին հանրաքվեի վերջնական արդյունքները՝ «կողմ» է քվեարկել ավելի քան երկու միլիոն մարդ, ինչը կազմում է քվեարկածների 90․18 տոկոսը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Մասնակցությունը կազմել է 43․03 տոկոս, ընդամենը քվեարկությանը մասնակցել է 2 միլիոն 286 հազար 217 մարդ՝ ձայնի իրավունք ունեցող 5․3 միլիոնից։ Նրանցից անկախացմանը կողմ է քվեարկել 90․18 տոկոսը, դեմ՝ 7․83 տոկոսը։ Քվեատուփի մեջ դատարկ քվեաթերթիկներ է գցել հանրաքվեի մասնակիցների 1․98 տոկոսը։

Հիմա Կատալոնիայի խորհրդարանը ծրագրում է քննարկել քվեարկության արդյունքները։ Նիստը մինչ այդ նշանակված է եղել հոկտեմբերի 9-ին, սակայն Կարլես Պուչդեմոնը, որը պետք է ներկայացներ հանրաքվեի արդյունքները, խնդրել է հետաձգել իր ելույթը մինչեւ երեքշաբթի։ Նիստի անցկացման օրն առայժմ որոշված չէ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կատալոնիան նորից խոսում է Իսպանիայից անկախության մասին
Իսպանիան վերսկսում է երկխոսությունը Կատալոնիայի հետ Մադրիդից շրջանի անկախացման հարցերի վերաբերյալ...
Իսպանիայում ներում է շնորհվել անջատողական հանրաքվեի համար դատապարտված կատալոնացի քաղաքական գործիչներին
Վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարությամբ հանդես կգա «Նախարարների խորհրդի նիստից հետո, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան եւ որի ընթացքում հաստատվել է դատապարտված» քաղաքական գործիչների համաներումը...
Կատալոնիայի փոխվարչապետը չի բացառել դեպի անկախություն տանող միակողմանի ուղին
«Եթե պետությունը չի կարող դա անել համակարգված ձեւով կամ երկխոսության միջոցով, մենք ստիպված կլինենք դա անել այլ կերպ...
Եվրախորհրդարանը քվեարկել է Պուչդեմոնին անձեռնմխելիությունից զրկելու օգտին
Պուչդեմոնին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին է քվեարկել 400 պատգամավոր, 248-ը դեմ է հանդես եկել այս որոշմանը, 45 պատգամավոր ձեռնպահ է մնացել...
Իսպանիայի վարչապետը եւ Կատալոնիայի առաջնորդը պայմանավորվել են սկսել կառավարությունների միջեւ երկխոսությունը
«Եկել է առաջ շարժվելու ժամանակը: Իրավիճակը արագ չի փոխվի, խոսքը երկար տարիներ շարունակվող ճգնաժամաի մասին է»,- ասել է նա...
Իսպանիայի դատարանն ուժի մեջ է թողել Պուչդեմոնի կալանքի եվրոպական օրդերը
Դատավորը նաեւ հաստատել է Իսպանիայի տարածքում նրանց ձեռբակալելու մասին օրդերը եւ կոչ արել Բելգիայիմ հետաձգել քաղաքական գործիչներին արտահանձնելու մասին որոշման ընդունումը…
Ամենաշատ