News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգներին աշխարհաքաղաքական անկման «մութ ուղիներով» է տանում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, հաղորդում է CNN- ը:

 «Մենք, իրոք, մտահոգված ենք, որ շատ մութ ճանապարհով ենք գնում, որը համաշխարհային հարթակում Միացյալ Նահանգներին մեկուսացնում է եւ, հետեւաբար,ամերիկյան շահերը եւ ամերիկյան ժողովրդին վտանգի տակ կդնի, այլ ոչ թե կուժեղացնի», - ասել է Բայդենը:

 Նա Թրամփին որպես շառլատան է ներկայացրել, որն օգտագործել է Ամերիկայի ժողովրդի թույլ կողմերը, որպեսզի զբաղեցնի նախագահի պաշտոնը եւ այժմ սպառնում է ոչնչացնել այն միությունները, որոնց Միացյալ Նահանգները տասնամյակների ընթացքում է հասել:

Բայդենը քննադատել է նաեւ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ժամանակ Թրամփի ելույթը, որի ընթացքում նախագահը ԿԺԴՀ առաջնորդին մարդ-հրթիռ է անվանել ու սպառնացել ոչնչացնել այդ ազգին:

«Ծաղրող անվանումներ, 25 միլիոնանոց բնակչությանը ոչնչացնելու սպառնալիքներ: Այսպիսի անկանխատեսելի գորոծղությունները միայն խորացնում են ճգնաժամը, վերացնում են դիվանագիտության հնարավորությունները եւ ակտիվորեն ուժեացնում են հակամարտության վտանգը», - ասել է Բայդենը՝ նշելով, որ նման հռետորաբանությունը հիշեցմնում է Առաջին եւ Երկրոդ համաշխարհային պատերազմներից առաջ հնչող ելույթներին:

Նա նաեւ քննադատել է Իրանի համաձայնագրի վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը: Նա նշել է, որ համաձայանգրից ԱՄՆ-ի դուրս գալը մեկուսացնում է ոչ թե Իրանին, այլ ԱՄՆ-ին:

Ըստ տեղեկությունների՝ Թրամփը մտադիր է ձախողել միջուկային գործարքը՝ դուրս գալով Կլիմայի փարիզյան համաձայանգրից եւ Տրանս-խաղաղօվկիանոսյան գործընկերությունից, ինչի դեպքում ամբողջ աշխարհը կարող է կասկածի տակ դնել այն, ինչ իրականում արժե ԱՄՆ խոսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ