News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

 «Փաստ» օրաթերթը գրում է.

Հոկտեմբերի 5–ի լույս 6–ի գիշերը Գեղարքունիքի մարզի Սեւանի տարածաշրջանում ցրտահարություն է գրանցվել: Ցրտահարությունից վնասներ է կրել Լճաշեն համայնքը: Այստեղ կարտոֆիլի բերքն է վնասվել: Լճաշենում դեռ կարտոֆիլի մասսայական բերքահավաքը չի սկսվել:

«Ջերմաստիճանն իջել է մինչեւ չորս աստիճան, կարտոֆիլը ցրտահարվել է: Ջուրը սառել էր, բնականաբար, այն բույսը, պալարը, որը հողի մակերեւույթին ավելի մոտ է գտնվում, ցրտահարվել է: Տնամերձ հողամասերում մի քիչ մշակաբույսեր կան, դրանք էլ են տուժել»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց համայնքի ղեկավար Կորյուն Մարգարյանը:

Լճաշենում այս տարի 100 հեկտար կարտոֆիլ են մշակել: Այստեղ ցրտահարությունից կրած վնասի չափը դեռ կեսօրից հետո կճշտեն, երբ ջերմաստիճանը բարձրանա: Կորյուն Մարգարյանն արդեն շրջել է դաշտերով: Իր աչքաչափով կարտոֆիլի բերքը 20– 30%–ով տուժել է:

Նա վաղ առավոտյան նաեւ հարեւան համայնքների ղեկավարների հետ է կապ հաստատել՝ տարածաշրջանում ցրտահարություն է եղել:

Գեղարքունիքի մարզում գյուղացին հասցրել է հողից հանել կարտոֆիլի բերքի ընդամենը 10–15%–ը:

Օրեր առաջ Գավառում ու հարակից շրջաններում տեղացած ձյունը նույնպես մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը: Խնձորը ցրտահարվել է՝ ձյան ծանրությունից էլ մեծ թվով պտղատու ծառեր ջարդվել:

Եղանակային անբարենպաստ պայմաններից Գեղարքունիքի մարզն այս տարի աչք չի բացել: Այստեղ նախ գարունն ուշացավ, հետո երկարատեւ երաշտ էր: Անբարենպաստ եղանակի պատճառով էլ այստեղ գրեթե աշնանացան չեն կատարել, իսկ հիմա էլ ձյունն ու ցուրտը գյուղացուն դժվարին կացության մեջ դրեցին: Տեղում հանձնաժողովներ են կազմվել՝ բնական աղետի հասցրած վնասները ճշտելու նպատակով:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ