News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Սուդանի հանդեպ պատժամիջոցները վերացրել է՝ հայտարարելով, որ երկիրը առաջընթաց է գրանցել ահաբեկչության եւ մարդու իրավունքների դեմ պայքարում:

 Բացի այդ, Խարտումը հավաստիացրել է, որ Հյուսիսային Կորեայի հետ զենքի վաճառքի վերաբերյալ համաձայնագիր չի կնքի, հաղորդում է Reuters-ը:

Նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է առեւտրի էմբարգոն եւ այլ պատժամիջոցներ, որոնք գլոբալ ֆինանսական համակարգի զգալի մասից արդյունավետորեն մեկուսացրել էին Սուդանին:

Այնուամենայնիվ, Սուդանը կմնա ահաբեկչության հովանավորների ցուցակում, ինչը արգելում է զենքի վաճառքը եւ սահմանափակում է ԱՄՆ օգնությունը:

Սուդանի պաշտոնյաների հանդեպ առանձին պատժամիջոցները կշարունակվեն կիրառվել՝ կապված Դարֆուրում հակամարտության ընթացքում մարդու իրավունքների խախտումների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ