News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները Կուբայի դեմ պատժամիջոցները չի վերացնի, քանի դեռ  «Կուբայի ռեժիմը լիակատար քաղաքական ազատություն չի ապահովել Կուբայի ժողովրդի համար»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը `ելույթ ունենալով Սպիտակ տանը Իսպանական ժառանգության ամիս միջոցառման ժամանակ:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները հուսով են, որ արեւմտյան կիսագնդում, այդ թվում Կուբայում  եւ Վենեսուելայում, ազատություն կլինի:

«Ինչպես ասացի, մենք պատժամիջոցները չենք վերացնի, քանի դեռ  Կուբայի ռեժիմը լիակատար քաղաքական ազատություն չի ապահովել Կուբայի ժողովրդի համար: Ձախողված կոմունիստական գաղափարախոսությունը, որը  հանգեցրել է Կուբայի քայքայմանը, ամենուր միայն տառապանքներ է առաջացրել, աշխարհի ցանկացած տեղ, որտեղ եղել է»: «Կոմունիզմն անցյալում է, ազատությունը ապագան է», - ասել է Թրամփը:

Նա նաեւ քննադատել է Վենեսուելայի իշխանություններին: «Մենք նաեւ աջակցում ենք Վենեսուելայի ժողովրդին, որը տառապում է Մադուրոյի անխիղճ սոցիալիզմի ռեժիմից», - ասել է Թրամփը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ