News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2017 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Եռաբլուրում, անդրադառնալով քրեական հեղինակությունների մասնակցությամբ աղմկալի սպանությունների թեմային, ասել էր, թե. «Ոստիկանությունը աչք չի փակում, չբացահայտվող դեպքեր չկան: Երկու դեպքեր են` մեկը բացահայտվել է, շուտ կբռնենք, մյուսն էլ բացահայտվում է, շուտ կբռնենք»:

Ու մինչ ոստիկանապետը վստահեցնում է, թե աղմկահարույց գործերը բացահայտվել են, եւ հանցագործներին կբռնեն, սայլը տեղից չի շարժվում: Մասնավորապես հնչեղություն ունեցող այդ սպանությունների գործով որեւէ տեղաշարժ չկա:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Էջմիածին քաղաքի Անդրանիկի փողոցում սպանվեցին քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմ ընկերները: Շուտով կլրանա սպանությունների մեկ ամիսը, սակայն կատարվածը դեռ բացահայտված չէ, եւ մինչ օրս որեւէ մեկը ձերբակալված չէ:

Սեպտեմբերի 14-ին էլ Վերնիսաժում կրակոցներ հնչեցին, սպանվեց քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի մտերիմ ընկերը՝ Գագիկ Մոսիկյանը: Այս կրակոցներով էլ երեք անձի նկատմամբ հետախուզում հայտարարվեց, սակայն դեռես բռնել են մեկին: 22 օր է անցել, սակայն մյուս հետախուզվողներին դեռեւս չեն բռնել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում բանկիրի եւ նրա ընտանիքի սպանության հետ կապված՝ փնտրում են ադրբեջանցու պատկանող ավտոմեքենան
Մոսկվայում որոնվում է սպիտակ գույնի Solaris ավտոմեքենա...
Հայտնաբերվել է «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի քրոջ որդիների դեմ ինքնաձիգով սպանության փորձ կատարողը. նա եղել է զինված
Նշված գերեզմանոցից ոստիկանները Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում հաշվառված 37-ամյա...
ԱՄՆ-ի դատարանը Պաբլո Էսկոբարի «կոկաինային գետաձիերին» «մարդ» է ճանաչել
Հանցագործի մահից հետո իշխանությունները չափազանց ժամանակատար էին համարել գետաձիերին երկրի կենդանաբանական այգիներ տեղափոխելը` հուսալով, որ նրանք շուտով կմահանան...
Կնոջ բռնաբարության ականատեսները տուժածին օգնելու փոխարեն՝ սմարթֆոններով նկարահանել են հանցագործությունը
Իշխանությունների խոսքով՝ տղամարդը, ով մեղադրվում է Ֆիլադելֆիայի մերձակայքում գնացքում մի կնոջ բռնաբարելու մեջ, հետապնդել է նրան ավելի քան 40 րոպե, եւ մի քանի մարդ իրենց հեռախոսներով նկարահանել են հանցագործությունն ու չեն միջամտել…
Մյունխենի օդանավակայանում առգրավվել է 1,2 տոննա թմրանյութ
Գերմանացի մաքսավորները 1,2 տոննա հոգեմետ ուժեղ ազդեցությամբ թմրանյութ են առգրավել...
Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գումար են գողացել
Նոյեմբերյան համայնքի 31-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն…
Ամենաշատ