News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում ԵՏՄ-ից դուրս գալու «Ելք» դաշինքի նախաձեռնությունն, այսպես ասած, ուշագրավ եւ անսպասելի ավարտ ունեցավ՝ Գեղամյան-Փաշինյան բախում, ծեծկռտուք: Ընդ որում՝ պետք է արձանագրել, որ «Ելքի» ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, այսինքն՝ ԵՏՄ պլյուսներն ու մինսուները քննարկելու համար ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման առաջարկը, դրա վերաբերյալ քննարկումները չունեցան այնքան հանրային հնչեղություն, չունեցան այդպիսի արձագանք եւ չարժանացան այդպիսի ուշադրության, որքան այդ ամենի վերջում Արտաշես Գեղամյանի գրոհը Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ եւ վերջինիս պատասխանը, իսկ հետո նաեւ տեղեկատվական հարթությունում ունեցած շարունակությունը: Այլ կերպ ասած՝ քաղաքական լուրջ նախաձեռնության հավակնություն ունեցող քայլն, ի վերջո, ավարտվեց հանրային մեծ թամաշայով:

Պետք չէ բացառել անգամ, որ դա գործնականում ամենաճիշտ մարտավարական քայլն էր, որ իշխանությունն արեց «Ելքի» նախաձեռնության նկատմամբ, որովհետեւ այդ քայլի էֆեկտը, ըստ էության, շատ ավելին էր, քան այն բոլոր «փաստարկները» կամ «հակափաստարկները», որ Հանրապետական կուսակցությունը փորձում էր բերել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելն ու այնտեղ մնալը հիմնավորելու համար:

2006 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչից հետո, որտեղ Իտալիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Ֆրանսիայի թիմին, թեեւ վերջինս թե՛ առաջնության ընթացքում, թե՛ հատկապես եզրափակիչում թողնում էր ավելի լավ տպավորություն, Ֆրանսիայի հավաքականի մարզիչ Դոմենեկը հայտարարեց, որ իտալացիների կազմում հանդիպման լավագույն ֆուտբոլիստը Մարկո Մատերացին էր: Հենց Մատերացին սադրեց Ֆրանսիայի հավաքականի առաջատար Զինեդին Զիդանի մասնակցությամբ հայտնի դրվագը: Այն կհիշվի, թերեւս, ընդմիշտ, որպես ֆուտբոլի պատմության ամենադրամատիկ դրվագներից մեկը, երբ Զիդանը քրոջ հասցեին արված ակնարկի համար գլխով հարվածեց Մատերացիին՝ հեռացվելով խաղադաշտից եւ բարդ վիճակում դնելով Ֆրանսիայի հավաքականին:

Այդ իմաստով, իհարկե, Գեղամյանը ՀՀԿ-ի Մատերացին էր տվյալ իրավիճակում, որի սադրանքը, թերեւս, ավելի մեծ վնաս հասցրեց «Ելքի» նախաձեռնությանը՝ այդ ամբողջ գործընթացից թողնելով միայն թամաշան: Իհարկե, պետք չէ բացառել, որ հայկական քաղաքական կյանքի, այսպես ասած, փորձառու եւ հին մասնագետ Արտաշես Գեղամյանը բոլորից լավ կռահեց, թե որը կարող է լինել եվրասիական պաշտպանության ամենաարդյունավետ տարբերակը՝ ի տարբերություն ՀՀԿ-ի երիտասարդների»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
«Ժամանակ». Ամորձատում. Վերահսկիչ պալատի փոխարեն՝ Հաշվեքննիչ պալատ
Պատահական չէ, որ այդ խիստ պատասխանատու գործը վստահվել է ՀՀԿ-ի երեք աքսակալներին...
«Հրապարակ». Կառավարությունում կադրային առանցքային փոփոխություններ կլինեն. ինչ է սպասվում Նալբանդյանին
Նալբանդյանը գտել է մեկ տարի ավել ԱԳ նախարար մնալու էլիքսիրը...
«Ժամանակ». «Սասնա ծռերից» երեքին ցմահ ազատազրկում է սպասվում
Վերջին երկուսին ամենախիստ պատիժն է սպասվում՝ՊՊԾ գնդի գրավման օպերացիան կազմակերպելու համար…
«Ժողովուրդ». Վարչապետի գլխավոր խորհրդականը դժվար կացության մեջ է. նա մտել է վարչապետի մոտ
Մեր տեղեկություններով՝ սա խիստ զայրացրել է Գագիկ Մարտիրոսյանին, եւ վերջինս իրավիճակը…
«Հրապարակ». Նախագահը թեման «քըրթ» փակեց. ՀՀԿ-ականները հիասթափվել են «կյանքից»
Իսկ Ղարաբաղի ու ժնեւյան հանդիպման մասին խոսք չգնա՞ց...
Ոչ մեկին չի հետաքրքրում կալանավորի ոչ կյանքը, ոչ առողջությունը. Ներսեսին իր կամքին հակառակ են բերել դատարան
Նրան իր կամքին հակառակ են բերել դատարան, նա մինչեւ դատական նիստերի դահլիճ մտնելը պառկած է եղել...
Ամենաշատ
Partner news