News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման գործում հաջողություններ է մաղթել ՌԴ-ում Միացյալ Նահանգների նոր դեսպան Ջոն Հանթսմանին, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտնել է Սպիտակ տունը:

«[ԱՄՆ] նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանի եւ նրա կնոջ՝ Մերի Քեյ Հանթսմանի հետ, նրանց ամենալավը մաղթելով Մոսկվա մեկնելու կապակցությամբ, որ ներկայացնեն Միացյալ Նահանգները եւ աշխատեն Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 3-ին Կրեմլում Հանթսմանը իր հավատարմագիրն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ