News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Չինաստանի Յուննան նահանգի Շանգրի Լա շրջանի երկնքում վիթխարի հրե գունդ է հայտնվել, հայտնում է Sputnik International-ը:

Ասուպը գիշերային երկինքը լուսավորել է մոտ 5 վայրկյան: Ականատեսների տեսանկարահանումներում հստակ երեւում է 3 բռնկում: Հաղորդվում է, որ ասուպները կարող էին ընկնել ոչ մեծ գյուղում, որը գտնվում է Շանգրի Լայից 25 մղոն հեռավորությամբ:

Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Յուննանի աստղադիտարանի փորձագետ Չժան Սինսյանի պարզաբանմամբ՝ երկնքում հայտնվող տարօրինակ օբյեկտները, ըստ երեւույթին, երկնաքարեր են: Սա ասուպների տարատեսակ է, որը տարբերվում չափազանց վառ պայծառությամբ, որը համադրելի է Լուսնի պայծառությանը: Դրանց անկումը երբեմն դետոնացիաով է ուղեկցվում:

Պայթյունը գրանցել են նաեւ ՆԱՍԱ-ի մասնագետները: Նրանց տեղեկություններով՝ այն արտադրել է 0,54 կիլոտոննա էներգիա, որը համարժեք է 540 տոննա տրոտիլի դետոնացիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ