News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի թիմը մտադիր է Սպիտակ տանը փոխատեղում անցկացնել, հաղորդում է Axios-ը: Պարբերականի տվյալներով՝ Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնը կարող է Թրամփի հետ կոնֆլիկտից հետո հեռանալ իր պաշտոնից:

Նշվում է, որ Թրամփին զայրացրել է, այն, որ Լաս Վեգասի հրաձգությունից հետո լրատվամիջոցների ուշադորւթյան կենտրոնում ոչ թե ինքն էր, այլ Թիլերսոնը, որի դեմքը մշտապես երեւում էր հեռուստաէկրաններին:

Բացի այ, Թրամփն իբրեւ թե դժգոհել է նաեւ նրանից, որ պետքարտուղարը չի փորձել կանխել NBC News-ի սկանդալը: Հետուստաընկերության աղբյուրները հայտնել էին, որ Թիլերսոնը Թրամփի Պենտագոն այցից հետո նրան տխմար է անվանել:

Հեռուստաընկերության կայքում նշվել էր նաեւ, որ պետքարտուղարը մտադիր է հեռանալ պաշտոնից, սակայն նա հերքել էր այդ տեղեկությունը:

Թիլերսոնի պաշտոնի հիմնական թեկնածուն ԿՀՎ ղեկավար Մայք Պոմպեոն է, նշում են Axios-ի աղբյուրները:

Թրամփն իրեն շատ հանգիստ է զգում նրա հետ: Պոմպեոն նրան խորհուրդներ է տալիս տարբեր հարցերի վերաբերյալ, անձամբ անցկացնում է օրակարգի մասին ամենօրյա ճեպազրույցը:

Սպիտակ տանը հասկանում են, որ փոխատեղումը մեծ դժգության ալիք կբարձրացնի, հետեւաբար Թիլերսոնի հրաժարականը հավանաբար կլինի մյուս տարի, գրում է Axios-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ