News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հաղորդակցությունների դաշնային հանձնաժողովը հավանություն է տվել Google-ի որոնողական համակարգի սեփականատեր Alphabet Inc ընկերության առաջարկին՝ Պուերտո Ռիկոյում օդապարիների օգնությամբ բջջային կապի վերականգնելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Google-ի կողմից ստեղծված Loon նախագիծը օգտագործում է օդապարիкները, հեռավոր շրջաններում անլար ինտերնետի եւ բջջային կապի ապահովման համար:

Հանձնաժողովի տվյալների համաձայն՝ փոթորիկների արդյունքում Պուերտո Ռիկոյում բջջային կապի աշտարակների 83%-ը չի գործում, մատակարարները տեղադրում են ժամանակավոր աշտարակներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուերտո Ռիկոյում «Մարիա» փոթորկի հետեւանքով զոհերի թիվն աճել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news