News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Գումբուրդոյի միջադեպից հետո ձեւավորված աշխատանքային խումբը քննարկել եւ եկել է համաձայնության, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները վերջացնելուց հետո, մոտավոր 3 տարի հետո, ոսկորները կթաղվեն եկեղեցու բակում եւ կկանգնեցվի խաչքար: Այդ մասին հաղորդում է Jnews.ge  կայքը։

Աշխատանքային խումբը, որը ձեւավորվել էր միջադեպից երկու օր անց, որպեսզի քննարկի եւ լուծում գտնի Գումբուրդո գյուղի բնակիչների բարձրացրած պահանջի վերաբերյալ: Այսօր որոշում է ընդունվել, որ ոսկորները նորից կթաղվեն եկեղեցու բակում եւ տապանաքար-հուշաքար կկանգնեցվի հավաքական գերեզմանի վրա: Աշխատանքային խմբի մեջ են՝ թե աշխարհիկ պաշտոնյաներ, թե հոգեւորականներ, թե հասարակ գումբուրդոցիներ:

Աշխատանքային խմբի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունն անձամբ Գումբուրդոյի բնակչությանը ներկայացրել է Վիրահայոց թեմի առաջնորդը:

«Մեր համայնքի բարձրացրած երկու հարցերը ունեցել են դրական լուծում: Առաջինը, որ մեր նախնիների ոսկորները, առաջին հերթին այստեղ հայերի ոսկորներ են, բնական է այս տաճարը հազար տարի կա, կարող է լինել եւ վրացիների ոսկորներ: Ուրեմն այս ոսկորների հարցը լուծված է, այս ոսկորները մեր նախնիների, մեր քահանաների, մեր պապերի, թաղվելու են այստեղ, եկեղեցու բակում: Մարդկային բարոյական հարց կա, որովհետեւ ոսկորները այդտեղ են եղել եւ այդտեղ էլ պիտի թաղվի»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Միաժամանակ հավելելով, որ տաճարի նորոգման ամբողջ ընթացքում կարող է շինարարները մինչեւ 1,5-2 մետր հողի մակարդակից իջեցնեն ներքեւ, որպեսզի հետազոտական աշխատանքներ տարվեն:

Անդրադառնալով խաչքար կանգնեցնելու խնդրին, որը հենց սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած իրադարձությունների բուն պատճառն է, հոգեւոր առաջնորդն ասաց, որ տապանաքար կլինի, բայց թե ինչ տեսք կունենա այն, դեռ չեն կարող ասել:

Եկեղեցու բակում հավաքված մոտ 30 մարդ, իրենց համաձայնությունը տվեցին, որպեսզի պայմանագիր կնքվի, որպես երաշխիք: Եվ իրենք կսպասեն մինչեւ եկեղեցու վերականգման աշխատանքների ավարտը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտոմեքենաների մարտկոցների գողությունը բացահայտվել է
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ…
«Ունենք սերտ գործակցություն». Գարեգին Բ-ն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդականին
Հանդիպման ավարտին Ճապոնիայի պատվիրակությունն այցելեց նաեւ թանգարան...
Ս. Գայանե վանքում կատարվել է հոգեհանգստյան կարգ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի համար
Հավարտ արարողության, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը եւ մխիթարական խոսքն ուղղեց Քյուրքչյան ընտանիքի անդամներին...
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով կմեկնի Շվեյցարիա
Նորին Սրբությունը կհանդիսապետի նաև Ժնևի Ս. Հակոբ հայկական եկեղեցու կառուցման 50-ամյակի արարողությունները...
Գարեգին Բ-ն ընդունել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչներին
Հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին` Նորին Սրբությունը բարձր է գնահատել հիմնադրամի առաքելությունը եւ այն օգտաշատ աշխատանքը...
Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել
Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի hայրապետական տնօրինությամբ...
Ամենաշատ